Նոր ուսումնական տարվան ընդառաջ որոշ պետական բուհերի հեռակա ուսուցման համակարգում ուսման վարձերը կբարձրանան։ Աճը կկազմի առնվազն 30-50 հազար դրամ։
Երեւանի պետական համալսարանում, օրինակ, սերվիս մասնագիտության վարձաչափը նախորդ տարի կազմել է 400 հազար դրամ։ Նոր ուսումնական տարում կլինի 432 հազար։ Տարբերությունը 32 հազար դրամ է։ Առկա ուսուցման համակարգում սովորողները նույն սերվիս մասնագիտության համար տարեկան վճարում են 540 հազար դրամ։
Տնտեսագիտություն մասնագիտության դեպքում հեռակայող ուսանողների համար վարձավճարը կկազմի 520 հազար դրամ՝ նախորդ տարվա 480 հազարի փոխարեն։ Աճը 40 հազար է։ Առկա ուսուցմամբ այս մասնագիտության վարձավճարը կլինի 650 հազար դրամ։
Իրավագիտություն մասնագիտության դեպքում հեռակա ուսուցման վարձավճարը ԵՊՀ-ում հասցվել է 696 հազարի։ Նախորդ տարի եղել է 640 հազար։ Այսինքն՝ 56 հազարով պակաս։ Առկա ուսուցմամբ իրավագիտության վարձաչափը 870 հազար դրամ է։
Կարդացեք նաև
Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում նույնպես հեռակա ուսուցման վարձավճարները որոշ մասնագիտությունների դեպքում բարձրացել են 20-30 հազար դրամով եւ այլն։
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում