Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյանի կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվեց

Օգոստոս 18,2016 11:44

Վերաքննիչ դատարանն այսօր հետաձգեց «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանի կալանքի վերաբերյալ բողոքի քննությունը՝ փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությամբ:

«Միջնորդեցինք որ հետաձգվի, որ մեր պաշտպանյալը ներկա գտնվի դատական նիստին, նա ցանկություն է հայտնել մասնակցել… դատարանը ժամանակ տրամադրեց մեր պաշտպանյալի միջնորդությունը ներկայացնել գրավոր »,- լրագրողներին ասաց Լուսինե Սահակյանը:

Նրա խոսքով, իր պաշտպանյալը չի ընդունում մեղքը, գտնում է՝ քաղբանտարկյալ է. «Հրաժարվում է նաեւ ցուցմունքներ տալ՝ նկատի ունենալով, որ ապօրինի հետապնդումների է ենթարկվում, հացադուլ է սկսել ու շարունակում է, դեռ չի դադարեցրել, այսօր կայցելենք ու հերթական կոչերը կներկայացնենք նրան, որովհետեւ այս օրերին բազմաթիվ անձինք խնդրում են, որ նա դադարեցնի հացադուլը, բայց նա շատ մարտական է տրամադրված ու գտնում է ՝ մինչեւ վերջ պետք է շարունակի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031