Կառավարության նիստի սկզբում այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկ առ մեկ նշելով Բրազիլիայում ընթացող օլիմպիադայում հաղթած մեր մեդալակիր մարզիկների անունները՝ շնորհավորեց նրանց, ասելով, որ Հայաստանի պատիվը նրանք բարձր պահեցին: Վարչապետը նաեւ ասաց, որ ազատ ոճի ըմբշամարտիկներից սպասելիքներ ունի:
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին, Ռիո դե Ժանեյրոյում հունահռոմեական ըմբշամարտում Արթուր Ալեքսանյանը նվաճեց ոսկե մեդալ:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ