«Ազատություն Դավիթ Սանասարյանին եւ Հայաստանի մյուս քաղբանտարկյալներին», «Հացադուլ» պաստառներով Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Նա Aravot.am-ի հետ զրույցում ներկայացրեց հացադուլ հայտարարելու պատճառները:
«Քանի որ երկրում ստեղծվել է շատ վատ վիճակ, քաոսային վիճակ է երկրում՝ ով, ինչ ուզում անում է, ամենաթողություն է: Մարդիկ էլ անտարբեր են, թքած ունեն՝ ինչ է կատարվում, ով էլ թքած չունի միանգամից ճնշվում է: Էլ ուրիշ տարբերակ չկա, պետք է այսպիսի ծայրահեղ քայլի գնամ ժողովրդի մեջ ինչ-որ բան փոխելու հույսով»:
Նկատառմանը, թե իր ֆեյսբուքյան ընկերները հորդորում էին այդ ծայրահեղ քայլը չկատարել, պայքարի այլ միջոցներ կատարել, Շահեն Հարությունյանը պատասխանեց. «Ես դուրս եմ եկել, թո՛ղ մարդիկ գան ասեն՝ Շահեն ջան եկել եք, դուրս գանք ցույց անեք, սա անենք, նա անենք»:
Կարդացեք նաև
Շահեն Հարությունյանը պատրաստվում է Ազատության հրապարակում իր հացադուլը շարունակել մինչեւ օգոստոսի 20-21-ը, դրանից հետո իր գործողությունները կախված կլինեն ստեղծված իրավիճակից: Անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի խափանման միջոցի փոփոխմանը՝ Շահեն Հարությունյանը ասաց. «Շատ ուրախ եմ Արմեն Մարտիրոսյանի ընտանիքի եւ բոլորիս համար, որ նա դրսում է: Բայց այս իշխանությունից ոչ մի դրական բան չեմ սպասում, այդ թվում նաեւ նման բաներ: Երեւի թե ինչ-որ նպատակ ունեն, ոչ մի լավ բան հնարավոր չէ … կարող է կամաց-կամաց ուզում են տղերքից պրծնել՝ բաց թողնելով»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Անցեալ ամիս տեղի ունեցած դէպքերի ծանրությունը բաղդատելով այս տղու հայրիկին գործած -հարաբերաբար – գրեթէ աննշան արարքին, թերեւս իրոք պատշաճ է որ վերատեսութեան ենթարկվի անոր պատիժի տեւողությունը:
(Լաւ գաղափար չէ սկիզբից հայտնելը թէ հացադուլը մի քանի օրվա համար է միայն… )