Արթուր Սարգսյանը «Սասնա ծռերի» տղաներին միակ հաց հասնողը չի եղել:Փաստաբան Արայիկ Պապիկյանը պարզաբանում է. «Ես չեմ կարող ավելին ասել, սակայն իմ ունեցած տեղեկություններով՝ եղել են էլի մարդիկ, որ սնունդ են փոխանցել, թաղամասի բնակիչներ»:
Սնունդը «Սարի թաղի» բնակիչները փոխանցել են անվտանգության հայտնի պատնեշները հաղթահարելով: Սասնա երեք ծռի պաշտպան Արայիկ Պապիկյանը քրեական ոչինչ չի տեսնում սոված մարդկանց հաց հասցնելու այդ մղումների մեջ. «Իսկ օրինակ՝ Արթուրի դեպքում մենք գիտենք, որ նա ընդհանրապես գտնվում է անազատության մեջ, հաց տանելու համար»:
Փաստաբանն արդեն տեղյակ է նաեւ, որ ի թիվս այլ մեղադրանքների, «Սասնա ծռերի» վրա բարդվում է նաեւ ՊՊԾ գնդի բանկոմատից ավելի քան 14 միլիոն դրամի անհայտացման փաստը: Բոլորն են տեսել, որ տղաները հանձնվում են դատարկ ձեռքերով. «Եթե նրանք կարողացել են դա անել, ապա ինչպե՞ս են նրանց խուզարկության ենթարկում իրավապահ մարմինները»:
Հայտնի է, որ տարածքից սեփական պայուսակով հեռացել է միայն Միայնակ Գայլը՝ Արայիկ Խանդոյանը: Այդ պայուսակում Արայիկի հիվանդության վերաբերյալ փաստաթղթերն էին եւ ակնոցը. «Ամբողջը, ինչ եղել է նրա մոտ առգրավվել է, ճիշտ է ակնոցները վերադարձրել են»:
Կարդացեք նաև
Մանրամասներին կարող եք ծանոթանալ`«Ա1+»-ի կայքում