Վերաքննիչ դատարանն այսօր, ինչպես տեղեկացրել ենք, վճիռ կայացրեց Արմեն Մարտիրոսյանին ազատ արձակելու՝ գրավի դիմաց:
Դատարանի մոտ, ի պաշտպանություն Արմեն Մարտիրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանն էր, Զարուհի Փոստանջյանն, Ժառանգություն կուսակցության վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը եւ ուրիշներ:
Զարուհի Փոստանջյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հասարակության կողմից մեծ ահազանգ է եղել, եւ իշխանությունները պետք է քաղաքական որոշում կայացնեն ազատ արձակելու քաղբանտարկյալներին, այդ թվում՝ Արմեն Մարտիրոսյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Անդրեաս Ղուկասյանին, Դավիթ Սանասարյանին. «Իրենց վարքագիծն այժմ խոշորացույցի տակ է, եւ վարքագծի գնահատականն այն է, թե ինչպիսի վերաբերմունք է քաղաքական գործիչների նկատմամբ: Սա կարող է լինել ազդակ, որ ինչ-որ բան կփոխվի»:
Ըստ Զարուհի Փոստանջյանի, իշխանությունները վախենում են Արեւմուտքի տնտեսական ճնշումներից. «Ոչ միայն կզրկվեն փողից, ցանկացած որոշում մենք ոչ միայն բողոքարկելու ենք ըստ ընթացակարգերի, այլեւ ցանկացած որոշում կայացնողը ինքը դառնալու է բացարձակ մատչելի՝ որպես ոչ դրական անձնավորություն: Բոլոր հնարավոր դեպքերում նա պետք է այդ պիտակը կրի, եթե ապօրինի որոշում է կայացրել: Այսինքն, այդ պիտակավորումը մենք իրականացնելու ենք՝ որպես ապօրինի որոշում կայացնողների:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ