Լրահոս
Օրվա լրահոսը

Սադոյանը դիմելու է բոլորին, նաեւ Սերժ Սարգսյանին

Օգոստոս 17,2016 18:42

Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը կարծում է, որ Խորենացի փողոցում բախումների գործով կալանավորված որդու նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

«Սկզբում չէի մտածում, բայց հիմա ստիպված եմ մտածել, որ քաղաքական խաղեր են: Որովհետեւ հետաքրքրությունից ելնելով է գնացել, ընդամենը եղել է առաջին շարքում, ոչ քարով է հարվածել, ոչ մահակով, ոչինչ չի արել, պարզապես որ հայտնվել է կադրում, կալանավորել են»,- Aravot.am-ին ասաց Արշակ Սադոյանը:

Նրա որդու՝ Արեգ Սադոյանի կալանքի որոշումը փաստաբան Վարդան Զուռնաչյանը բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում, դատարանն էլ բողոքը մերժելու մասին որոշում է  ընդունել՝ առանց փաստաբանի մասնակցության:

Պարոն Սադոյանը կառավարության անդամներից, պատգամավորներից, ակադեմիկոսներից երաշխավորագրեր է հավաքել ու դատարան ներկայացրել, որ իր տղան չի փախչի, միայն թե խափանման միջոց՝ կալանքը փոխվի, առաջարկել է նաեւ գրավ, բայց դատարանը մերժել է:

Ըստ նրա. «Դատարանի նման որոշումը լրիվ անօրինական էր, ստիպված ենք դիմելու Վճռաբեկ դատարան ու դիմելու ենք մարդու իրավունքների եվրոպական դատարան, որովհետեւ Արեգը  ոչ հայհոյել է, ոչ քար է նետել, պարզապես գտնվել է առաջին շարքում»:

Դատարանների որոշումներից դժգոհ Սադոյանը դիմելու է բոլորին, նաեւ Սերժ Սարգսյանին. «Բայց առաջին հերթին օրենքի ճանապարհով եմ գնալու՝ դատարաններ, նույնիսկ Եվրամիություն եմ դիմելու, որովհետեւ նման այլանդակություն թույլատրելի չէ, ոչ մի բան չարած մարդուն ձերբակալեցին, կալանավորեցին, հիմա էլ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում նստած է, որ ի՞նչ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Չ'օրենսդիր says:

    ձեր սարքած երկիրն է, իր բարքերով… հեշտ չի չէ՞ հասարակ մահկանացու լինելը մի երկրում, որտեղ օրենքները հարմարեցվում են լիսկաներին, շմայսներին, լֆիկներին, հերմիկներին, շուշիկներին, թոխմախներին և այլոց…
    որ պետություն ու պետականություն եք կառուցում, իսկի մտածում եք, որ էնպիսի երկիր սարքեք, որտեղ բոլորի իրավունքները հավասարաչափ պաշտպանված կլինեն, որտեղ մարդիկ կկարողանան արժանապատվորեն ապրել, կայանալ ու վայելել իրենց կյանքը…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031