Լրահոս
Օրվա լրահոսը

Ինձ ոգևորեց Սիմոն Մարտիրոսյանի նվաճումը. Գոռ Մինասյան

Օգոստոս 17,2016 17:40

31-րդ ամառային Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, գերծանր քաշային Գոռ Մինասյանը գոհ է իր բարձրացրած քաշերից:

«Ամեն մարդու չի հաջողվում մասնակցել Օլիմպիական խաղերի: Կարծում եմ` բոլորը գոհ են իմ արդյունքից, անձնական նոր ռեկորդներ եմ գրանցել և օլիմպիական արծաթ եմ նվաճել մեր երկրի համար: Ինձ ոգևորեց Սիմոն Մարտիրոսյանի նվաճումը, քանի որ մինչ այս չենք ունեցել Օլիմպիական խաղերի 19 տարեկան մեդալակիր: Եթե ինձ հաջողվեր երկրորդ մոտեցմամբ բարձրացանել պատվիրված քաշը, ապա կկարողանայի ավելի բարձր քաշերի էլ մոտենալ: Պոկում վարժությունը շատ թեժ ստացվեց, նույնը չեմ ասի հրում վարժության մասին: Ինձ համար նոր մրցակիցներ չկային, բոլորին էլ գիտեմ աշխարհի և Եվրոպայի առաջնություններից: Չեմպիոնի հետ արդեն 6 տարի շարունակ մրցում ենք»,-ասաց Մինասյանը:

Ծանրամարտի` Հայաստանի հավաքականի անդամ Գոռ Մինասյանը 105+ քաշային կարգում` երկամարտի 451 կգ արդյունքով դարձավ օլիմպիական փոխչեմպիոն: Այս քաշային կարգում օլիմպիական ռեկորդ սահմանեց վրացի Լաշա Տալախաձեն՝ 473 կգ:

 

Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա

ՀԱՕԿ լրատվության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. nona says:

    Վայ Գոռ Գոռ !!!!!! Ինչպես գոհ չլինենք՝ դուք մեր պարծանք. Ինչ սրտի թրթիռով էինք
    հետևում ամեն շարժումին: Մենք ձեր բոլորի ցավը տանենք…….

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031