Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյան. «Արյան վերջին կաթիլով, ատամի վերջին կրճտոցով հողի մասին խոսք անգամ չպիտի թույլ տանք»

Օգոստոս 17,2016 17:27

«Հայ ժողովրդի շահը միակն է՝ ոչ մի թիզ հող, ես, օրինակ, կողմ եմ՝ արյան վերջին կաթիլով, ատամի վերջին կրճտոցով, մենք ոչ մեկին չպիտի թույլ տանք, որ մի խոսք անգամ հողի մասին լինի»,- օգոստոսի 17-ին «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

Նա նշեց, որ պարտության դեպքում հայ ժողովուրդը անէանալու է. «Վերջացած է, մեր հարցը փակված է ընդմիշտ: Կլինենք երեւի հայ ժողովուրդ սփյուռքում, բայց այստեղ չենք լինի: Իմ կարծիքով՝ մեզ համար այս խոսակցությունները վերածվում են կենաց ու մահվան խնդրի, եւ սա թո՛ղ սարսափելի չթվա: Մենք, երբ որդեգրում ենք այդ տեսակետը, մենք միշտ հաղթում ենք»:

Լեւոն Շիրինյանի կարծիքով՝ հնարավոր է, որ այդ հոգեվիճակի արտացոլումն էր հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման՝ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավումը: Քաղաքագետը համարում է, որ եթե ճգնաժամային իրավիճակ առաջանա, ապա դեռ մի ինստիտուտ կա. հնարավոր է՝ նոր հրաժարականներ լինեն, ինչպես 1998 թվականին եղավ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը. «Բայց այստեղ մի հանգամանք կա՝ ժողովուրդը, վերլուծող հանրությունը պետք է առաջին ճակատում լինի եւ անզիջում կեցվածք ունենա: Պուտինը կգնահատի, որովհետեւ Պուտինի մասին շատ էին խոսում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Ոտքի կանգնիր, հայ ժողովուրդ
    Ոտքի կանգնիր, հայ ժողովուրդ
    Ոտքի կանգնիր, հայ ժողովուրդ

    https://www.youtube.com/watch?v=s3-xjIq6FHE

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031