Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ինստիտուտները չեն կարող կայանալ, եթե տասը տարին մեկ խաղի կանոնները փոխվում են». Տիգրան Գրիգորյան

Օգոստոս 17,2016 17:26

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը չի շտապում գնահատականներ տալ Արցախի սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին:

«Մինչեւ նախագահի հրապարակումը դեռ պարզ չէ՝ ինչ է  լինելու, բայց ակնհայտ է, որ այս սահմանադրական փոփոխությունները արհեստական օրակարգ են ներկայացնում, այդ փոփոխությունների որեւէ անհրաժեշտություն չկա, ու իշխանության տարբեր խմբերի շահերը սպասարկելու համար է այս ամենը կատարվում: Մեր քաղաքական ուժի դիրքորոշումն այն է, որ տասը տարին մեկ Սահմանադրություն չեն փոխում, նույնիսկ եթե ինչ-որ բարի նպատակով փոխելիս լինեն, դեմ կլինենք, որովհետեւ մենք կարծում ենք՝ Արցախի զարգացման համար կարեւորը ոչ թե տասը տարին մեկ կառավարման մոդելը փոխելն է, այլ ինստիտուտների կայացումն է: Իսկ ինստիտուտները չեն կարող կայանալ, եթե տասը տարին մեկ խաղի կանոնները փոխվում են»,-Aravot.am-ին ասաց Տիգրան Գրիգորյանը:

Նա հայեցակարգից դրույթներ չցանկացավ առանձնացնել ու դրանց վերաբերյալ իր գնահատականն ասել. «Սխալ է ուրեւէ գնահատականներ տալը, սպասենք նախագծի հրապարակմանը: Հայեցակարգից պարզ էր, որ անցում ենք կատարելու այլ կառավարման մոդելի, այսինքն հնարավոր է, որ վարչապետի պաշտոնն էլ վերացվելու է, նախագահը դառնալու է գործադիր իշխանության միակ ղեկավարը: Իշխանություններն այդ քայլն արդարացնում են նրանով, որ փորձում են օպտիմիզացիայի ենթարկել կառավարման համակարգը, իսկ մենք մտածում ենք, որ այդ օպտիմիզացիան հնարավոր է կատարել առանց սահմանադրական փոփոխությունների»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031