Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր Զովք» սուպերմարկետում հայտնաբերվել է ժամկետանց և այլ խախտումներով սննդամթերք

Օգոստոս 17,2016 16:40

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկում է անցկացրել «Նոր Զովք» ՍՊԸ-ին պատկանող իրացման ցանցի 15 սուպերմարկետներում, որի արդյունքում հայտնաբերել է մի շարք անհամապատասխանություններ:

Մասնավորապես, դիտարկման ընթացքում հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք՝ շերտավոր խմոր («Ան-Դավ» ՍՊԸ), եփած երշիկ սիրողական («Ցարիցինո մսամթերքի կոմբինատ» ՍՊԸ), հում ապխտած երշիկ «Ֆիրմային» («Բարի Սամարացի» ՍՊԸ), եփած երշիկ «Սիրողական» («Նատալի Ֆարմ» ՍՊԸ), պաշինա («Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ), եփած երշիկ «Բժշկական» («Նատալի Ֆարմ» ՍՊԸ), եփած երշիկ «Սիրողական-Կրեմլյովսկայա» («Ցարիցինո» մսամթերքի կոմբինատ» ՍՊԸ), սալ («Բարի Սամարացի» ՍՊԸ), Եփած երշիկ «Բժշկական» («Արարատ» Ա/Կ):

Առաջնորդվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետի պահանջներով (ժամկետանց սննդամթերքը համարվում է վտանգավոր և ենթակա է օգտահանման կամ ոչնչացման)` վերոնշյալ վտանգավոր սննդամթերքը ՍԱՊԾ տեսուչների կողմից անմիջապես հանվել է վաճառքից և հանձնարարվել է ոչնչացնել:

Իրացման ցանցում առկա է եղել նաև թերի մակնշմամբ սննդամթերք՝ ձու, մրգային կիսել, ֆիլե, հում ապխտած երշիկ, նրբերշիկ, աղիքով նրբերշիկ, մածուն և քամած մածուն, թթվասեր, կաթնաշոռ, սառեցված ձուկ, ձկան պահածո, փաթեթավորված Սկումբրիա ձուկ, պանիր Լոռի, կշռածրարված պանիրներ՝ Լոռի, չանախ, թել պանիր, հորած պանիր, սուլուգունի, հավ, հավի թևիկ, հավի կրծքամիս, կարագ, խմորեղենի տեսականի, քաղցր սուջուխ, կոնֆետների տեսականի, սալորաչիր, հալվա, կաթի փոշի, պաքսիմատ: Հայտնաբերվել է նաև առանց հայերեն մակնշման «Ջերմուկ Գրուպ»-ի արտադրության հանքային ջուր: Տնտեսավարողը մակնշման որոշ թերություններ տեղում շտկել է, իսկ մակնշման խախտմամբ որոշ ապրանքատեսակներ՝ հետ վերադարձրել մատակարարին:

Դիտարկումների շրջանակում իրականացված լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ «Ցարիցինո» մսամթերքի կոմբինատ» ՍՊԸ-ի արտադրության «Սիրողական» տեսակի եփած երշիկի նմուշը ՄԱՖԱՄ անթույլատրելի քանակով չի համապատասխանում Մաքսային Միության թիվ 034/2013 տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին, «Նոր Զովք» ՍՊԸ-ի արտադրության «Մայրաքաղաքային» տեսակի աղցանի նմուշը ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի, բորբոսասունկերի, իսկ «Վիետնամ» տեսակի աղցանի նմուշը՝ ՄԱՖԱՄ, պրոտեուս դասի մանրէների, խմորասնկերի, բորբոսասունկերի անթույլատրելի քանակությամբ չեն համապատասխանում ՄՄ ՏԿ 021/2011-ի պահանջներին: Վտանգավոր սննդամթերքը ոչնչացնել է: Միաժամանակ, «Նոր Զովք» ՍՊԸ-ի տնօրինության կողմից դադարեցվել է ընկերությանը պատկանող աղցանների արտադրամասի գործունեությունը:

 

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031