Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյանը պարբերաբար հետազոտվել և մասնագիտական խորհրդատվություններ է ստացել. ՀՀ ԱՆ ՔԿՎ

Օգոստոս 17,2016 16:33
Vahan Shirxanyan

Ի պատասխան Վահան Շիրխանյանի փաստաբանի կողմից վերջինիս առողջական վիճակի վերաբերյալ այսօր լրատվամիջոցներում հնչեցրած մտահոգության` ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը հարկ է համարում տեղեկացնել, որ «Երևան – Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Վահան Շիրխանյանը պարբերաբար հետազոտվել և մասնագիտական խորհրդատվություններ է ստացել ինչպես ՔԿՀ-ում, այնպես էլ քաղաքացիական հիվանդանոցներում:

Մասնավորապես, ի թիվս այլ հետազոտությունների, ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված պետական պատվերի ուղեգրերով ս/թ օգոստոսի 3-ին և 4-ին քաղաքացիական հիվանդանոցում ենթարկվել է համապատասխանաբար գլխուղեղի մագնիսա-ռեզոնանսային և ուղեղի անոթների արյան շրջանառության դոպլեր հետազոտությունների, ապա օգոստոսի 9-ին ստացել է բժիշկ-նյարդաբանի խորհրդատվություն, որի արդյունքում նշանակվել է համապատասխան դեղորայքային բուժում, ինչը և Վ. Շիրխանյանը շարունակում է ստանալ:

Օգոստոսի 11-ին Վ. Շիրխանյանը կրկնակի զննության է ենթարկվել իր կողմից հրավիրված բժիշկ-նյարդաբանի կողմից:

Ներկայումս կալանավորված անձ Վ. Շիրխանյանը շարունակում է ստանալ նյարդաբանի կողմից նշանակված բուժումը և գտնվում է քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի դինամիկ հսկողության ներքո:

 

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031