«Նոյյան տապան» մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանը «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը փորձեց հանգստացնել հասարակությանը` պնդելով, թե հայկական կողմը հող հանձնելու մտադրություն չունի:
Նա մտահոգություն հայտնեց, որ շատերը, անգամ տեղյակ չլինելով բանակցություններից, տեղյակ չլինելով, թե ինչ համատեքստում են դրանք ընթանում, նման անպատասխանատու հայտարարություններ են անում: Նա տեղեկացրեց, որ 10 օր առաջ ԼՂՀ նախագահի հետ եղել է Իշխանաձորում` Արաքսի ափին, և 18 բնակարան են բաժանել այնտեղ տեղափոխված քաղաքացիներին: Նա շարունակեց. «Երկու օր անընդմեջ եղել ենք բոլոր համայնքներում` այն տարածքներում, որոնց հանձնման մասին բարբաջում են: Բոլոր այդ տեղերում տրվել են հանձնարարականներ դպրոցներ, մանկապարտեզներ կառուցելու մասին: ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի հետ եղել ենք հյուսիսային շրջաններում, որտեղ ևս հանձնարարականներ են տրվել»:
Պարոն Իսագուլյանը հավելեց նաև, որ երկու շաբաթից ամբողջությամբ պատրաստ կլինի Վարդենիս-Քարվաճառ ճանապարհը և հողեր հանձնման մասին բոլոր խոսողներին առաջարկեց այդ ճանապարհով գնալ ու այցելել հյուսիսային շրջաններ և տեսնել, թե դրանք ինչպես են զարգանում:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ինչ կլինի տարբեր տեսակի հիմարություններ դուրս չտաս?