Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, «Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ղազախստանի արտգործնախարար Էրլան Իդրիսսովին, հաղորդում է, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 2016 թվականին կայցելի Հայաստան, Ադրբեջան և մի շարք այլ երկրներ։
«Նախագահի միջազգային ծրագիրը շատ ծանրաբեռնված է։ Մենք աշնանը կգնանք Լեհաստան և Սերբիա։ Մենք նաև հրավիրված ենք սեպտեմբերի սկզբին Չինաստանում նախատեսվող «Մեծ քսանյակի» (G20) գագաթնաժողովին։ Մեր նախագահը կայցելի նաև Ճապոնիա, Հարավային Կորեա, Ադրբեջան, Հայաստան, Սաուդիան Արաբիա և Հորդանան», – այսօր ճեպազրույցում ասել է Ղազախստանի արտգործնախարարը։