Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհակալ ենք մեր մարզիկներին՝ հայրենական սպորտի ու մեր ազգի պատիվը բարձր պահելու համար: Հ. Նաղդալյան

Օգոստոս 17,2016 14:05

«Սրտանց շնորհավորում եմ մեր հրաշալի մարզիկներին՝ Արթուր Ալեքսանյանին՝ օլիմպիական չեմպիոնի ամենաբարձր տիտղոսը նվաճելու, Միհրան Հարությունյանին, Գոռ Մինասյանին, Սիմոն Մարտիրոսյանին՝ այս մեծ հաղթանակների կապակցությամբ, որոնք, վստահ եմ, օրինակ են ծառայելու հազարավոր պատանի մարզիկների, ապագա չեմպիոնների, հայ ազգի պատիվը բարձր պահող հայորդիների համար:

Օլիմպիական բարձունքը նվաճած մեր դյուցազունն իր փայլուն հաղթանակով ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայ ազգն անպարտելի է:

Սիրելի՛ Արթուր, կեցցե՛ս, հրաշալի նվեր մատուցեցիր մեր ժողովրդին, քո հազարավոր երկրպագուներին:

Շնորհակալ ենք այն երջանիկ պահերի, հաղթական ակնթարթների համար, որ պարգևեցիր մեզ՝ բարձր պահելով հայրենական սպորտի ու մեր ազգի պատիվը:

Սիրելի՛ տղաներ, հպա՛րտ ենք Ձեզնով և վստահ, որ համաժողովրդական ցնծության և ուրախության այս պահերը մշտապես մնալու են հայ ժողովրդի պատմության ու հիշողության մեջ:

  Ձեր հաղթանակները՝ նվիրված սահմանին կանգնած հայ զինվորին և ապրիլյան պատերազմում զոհված մեր հերոսներին՝ ազգային և մարդկային հատկանիշների բարձրագույն դրսևորումներ են:

Փա՛ռք Ձեզ, Ձեզ ծնող-դաստիարակողներին և մեր ժողովրդի՛ն»:

 

  Հերմինե Նաղդալյան

  ԱԺ փոխնախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031