Օգոստոսի 16-ին տեղի ունեցավ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանի հանդիպումը Լիբանանի մշակույթի նախարար Ռայմոն Արայժիի հետ։
Զրույցի ընթացքում քննարկվեց Հայաստանի և Լիբանանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Ընդգծվեցին երկու ժողովուրդների քաղաքակրթական, պատմական ընդհանրություններն ու առնչությունները։
Կողմերը շեշտեցին մշակութային համատեղ միջոցառումների ու ծրագրերի միջոցով հայ և լիբանանյան հասարակությունները միմյանց առավել ճանաչելի դարձնելու, բարեկամական կապերն ամրապնդելու կարևորությունը։ Այդ համատեքստում անդրադարձ կատարվեց Հայաստանի անկախության 25-ամյակի շրջանակում Լիբանանում իրականացվելիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին։
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ