Aravot.am-ը Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի՝ Գեղարվեստի պետական ակադեմիայի խորհրդի կազմից դուրս գալու հայտարարությանը:
Պարոն Իսաբեկյանը ձեռնպահ մնաց տիկին Զոհրաբյանի այդ քայլը մեկնաբանելուց եւ ընդամենն ասաց. «Կարեւորն այն է, որ բուհերի խորհրդի կազմում լինեն մարդիկ, որոնք օգուտ են բերում բուհին եւ իրենց ունեցած լծակները ծառայեցնում են ի շահ բուհի, իսկ մնացածն էական չէ»:
Հավելենք, որ Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, թե պետական որեւէ բարձրաստիճան պաշտոնյա, պատգամավոր կամ կուսակցական բարձրաստիճան անձ չպետք է լինի բուհերի խորհրդի կազմում, եւ բուհերը պետք է ունենան իրական ինքնավարություն։ Նա նաեւ կոչ էր արել բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, կուսակցականներին ու պատգամավորներին իր օրինակով դուրս գալ խորհուրդներից։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Արամ Իսաբեկյանի ֆեյսբուքյան էջից: