Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանի նամակը բանտից

Օգոստոս 17,2016 13:17

Հիմնադիր խորհրդարանի» անդամ Սյուզան Սիմոնյանը հրապարակել է Ժիրայր Սեֆիլյանի կոչը «Սասնա Ծռեր» քաղաքական խորհրդին՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից.

«Ողջունում եմ ազգային-ազատագրական շարժման գործողությունները համակարգելու նպատակով «Սասնա Ծռեր» քաղաքական խորհուրդ ստեղծելու նախաձեռնությունը:

Որպես առաջին ուղերձ՝ «Սասնա Ծռեր» քաղաքական խորհրդին կոչ եմ անում առաջիկա ժամանակահատվածում առանձնակի ուշադրություն դարձնել Արցախի հարցի հետ կապված զարգացումներին:

Մասնավորապես՝ մենք պետք է շատ զգոն և լայնախոհ կերպով վերաբերվենք Արցախի անկախության ճանաչման առաջարկություններին և դրանք դիտարկելիս նկատի ունենանք, որ

1.1988-ին մեր ժողովուրդը ոտքի է կանգնել Արցախը Հայաստանին վերամիացնելու նպատակով և պայքարի ու արյան գնով դե ֆակտո ազատագրել է Արցախի տարածքի մի զգալի մասը,

2.քանի դեռ մեր պետությունը գաղութային կախում ունի Ռուսաստանից, Արցախի ճանաչումը կարող է նրան լրացուցիչ հնարավորություն տալ ազատագրված տարածքների և հայության կենսական շահերի հաշվին տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու և, ի վերջո՝ մեզ ռուսական ծայրագավառի վերածելու համար:

Այդ պատճառով Արցախի ճանաչումը կարող է ընդունելի լինել, եթե այն.

1.ծառայում է որպես Արցախն իր սահմանադրական տարածքով ՀՀ-ին դե յուրե միացնելու ճանապարհի միջանկյալ քայլ,

2.տեղի է ունենում Սերժ Սարգսյանի գաղութային վարչակազմը ազգային կառավարությամբ փոխարինելուց և իրական ինքնիշխանություն ձեռք բերելուց հետո»:

Ժիրայր Սեֆիլյան, «Վարդաշեն» ՔԿՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031