Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ հերթական բրիֆինգը Տավուշի մարզպետարանում

Օգոստոս 17,2016 12:36

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որին մասնակցում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ներկայացուցիչները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականը:

Բրիֆինգը բացեց ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը: Ողջունելով ներկաներին` մարզպետի տեղակալը նրանց մաղթեց արդյունավետ աշխատանքային օր: Այնուհետև ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվեցին հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը: Անդրադարձ եղավ սահմանամերձ համայնքներում բերքահավաքի անվտանգ կազմակերպման խնդիրներին: Բրիֆինգին հաջորդել է մշտադիտարկումը սահմանին:

 

Տավուշի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031