Լրահոս
Օրվա լրահոսը

Գոնե դեսպանի աշխատանքը ավելի տեսանելի է այստեղ’ Նիդերլանդներում, քան նրան ծուռ հայելու մեջ ներկայացրել են հայրենական լրատվամիջոցները

Օգոստոս 17,2016 12:03

«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ». Վերջերս Հայաստանում գործող որոշ լրատվամիջոցներ’ երևի առաջինը Ժուռնալիստների Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նույնանուն կայքը հրապարակել է հոդված, որը քննադատության թիրախում է պահել Նիդերլանդներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի կեցվածքը: Հիշյալ նյութը սկսել են վերահրատարակել այլ կայքեր և համացանցում այն արագ թափով տարածում է գտել:

Ընդհանրապես նիդերլանդահայության խնդիրները բավարար չափով իր արտացոլումն է գտնում Նիդերլանդական Օրագրում և Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր Դեսպանը այն բացառիկ հայ դեսպանների թվում է, ով գոնե մեծ ուշադրություն է դարձնում հայապահպանության խնդիրներին և այս երկրում Հայաստանի հեղինակությանն ուղղված աշխատանքներ է կատարում: Այդ մասին մեր ձեռքի տակ եղած փաստերը բավականին է, որ ի ցույց պետք է դրվի շատ այլ դեսպանների: Ուստի տարօրինակ ու խորթ թվաց, որ դեսպանը կարող է այդքան կոշտ, միևնույն ժամանակ իր կեցվածքին հակառակ արտահայտություններ թույլ տալ:

Կասկածելի էր փաստը, որ դեսպանատունը Հայաստան մեկնելու խնդիրն է դժվարացնում, այն դեպքում, որ բոլորին է հայտնի , որ լավ հիմքերի վրա է դրված նաև քաղաքացիների հետ դեսպանատան աշխատանքը ‘ բացառելով անգամ նվազագույն կոռուպցիոն ռիսկերը: Այս կոնտեքստում նման կարգի մեկը մյուսին հաջորդող հեղինակազրկող’ հուզական ենթատեքստերով հոդվածները չէին կարող մեզ անտարբեր թողնել:

… Այո, իրոք հոլանդահայերի մի խումբ ի զորակցություն «Սասնա ծռեր»-ի Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան մոտ փոքրաթիվ հավաք էր կազմակերպել, բայց դա նշանակում էր արդյո՞ք, որ սա դեսպանի դուրը չի եկել և նա կարող էր թույլ տար իրեն սպառնալիքներ հնչեցնել: Ինչպես պարզվեց՝ դեսպանն այդ օրը աշխատավայրում էլ չի եղել:

Սովոր ենք քարեր նետել’ չճշտելով ուղղությունը: Տարիներ առաջ դեսպանատունը հանդիպում էր կազմակերպել Սերժ Սարգսյանի հետ և հենց դեսպանն էր խոսքի իրավունք տալիս և խրախուսում նրանց, ովքեր ներհայաստանյան կյանքի սուր հարցադրումներ էին ուղղում նախագահին: Անհնար է անգամ հավատալ, որ ազնիվ և օբյեկտիվ, հավասարակշռված մոտեցում ու տեսակետ ունեցող դեսպանը նման ագրեսիվ հայտարարություն աներ: Նիդերլանդահայ կազմակերպություններին հայտնի է դեսպանի կառուցողական, նորովի աշխատաոճով խնդիրները լուծելու եղանակները: Նա պարտադիր ներկա է լինում հանդիպումների, որտեղ հայությանը հուզող հարց է քննարկվում:

Ամենատարօրինակը սակայն այն լրատվամիջոցներն են, ովքեր սենսացիոն արագությամբ կարող են տարածել ու թշնամու կերպարով հանրությանը ներկայացնել գոնե իրենց համար անծանոթ մարդուն: Այդ երբվանի՞ց իշխանության օղակներում աշխատող մեր հայրենակիցներին թշնամի պետք է համարել: Ամենազավեշտալին մեկը մյուսից արտատպող կայքերի տողատակերի ընթերցողների որոշ մեկնաբանություններն են, որոնց հեղինակները անվայելուչ արտահայտություններ են թույլ տվել մարդու հասցեին, ում չեն էլ ճանաչում:

Գոնե դեսպանի աշխատանքը ավելի տեսանելի է այստեղ’ Նիդերլանդներում, քան նրան ծուռ հայելու մեջ ներկայացրել են հայրենական լրատվամիջոցները:

Ինչ վերաբերում է Նիդերլանդների Հայ առաքելական եկեղեցու Մաստրիխտի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Մելքոնյանին կարգազուրկ անելուն, ապա Մայր աթոռ Էջմիածինը չի կարող դա անել, քանի, որ նա ենթարկվում է Կիլիկիո կաթողիկոսարանին:

Այնուհանդերձ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Արխիվի եւ ձեռագրերի պահոցի տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանի գրությունից հետո նրան պաշտոնազուրկ անելու գրություն են ուղարկել: Հատկապես մաստրիխտահայերը միշտ էլ գոհ են հոգևորականի աշխատանքից: Կարծում ենք այս հարցում ով, եթե ոչ Մայր Եկեղեցին պետք է հանդուրժող գտնվի իր հովվի նկատմամբ’ չեղարկի որոշումը:

Հուլիսյան միջադեպերը իրոք թեժ էին, բոլորին անտարբեր չթողեցին, հանգիստ շունչ առանք, երբ հայը հայի արյուն չհեղեց, իսկ եղածից հետևություններ պետք է անել: Մեզ պետք է ուժեղ Հայաստան’ բոլորիս միասնությամբ, մի բան, որ դեռ երազանք է անկախության տարիներից մինչև հիմա: Հավատացեք պառակտումը մեր ուղին չէ’ այն վնասներ կբերի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Իրավաբան says:

    Չջոգի-հողինակը ով էր?
    փաստարկները որն էին??

  2. Давит says:

    Բոլորին մի արշինով չի կարելի չափել,լուն ուխտ դարձնել , դեսպանը շատ հեռու է երևանյան իրադարձություններից, չի կարելի թացը չորից չզատել:
    Կործանվում ենք, պառակտվում, չի լինի էսպես:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031