Լրահոս
Օրվա լրահոսը

Իսկ ո՞վ պետք է պատասխան տա ոստիկանների մահվան համար. «Ժողովուրդ»

Օգոստոս 17,2016 11:36

Հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելու արդյունքում մահացան երկու ոստիկան։ Աղմկահարույց այս դեպքերից անցել է մոտ մեկ ամիս, եւ մինչ օրս այս սպանությունների գործերով մեղադրյալ կամ մեղադրյալներ չկան։

Իսկ ո՞վ պետք է պատասխան տա ոստիկանների մահվան համար: «Ժողովուրդ»-ը հատուկ քննչական ծառայությունից փորձեց պարզել, թե ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի եւ ոստիկանության զորքերի ծառայող Յուրա Տեպանոսյանի մահվան դեպքերով հարուցվե՞լ է քրեական գործ, կա՞ն մեղադրյալներ, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից հայտնեցին. «ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվում են անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողություններ։ Նախաքննության այս փուլում քրեական գործին վերաբերող մանրամասները հրապարակման ենթակա չեն»։

Ստեղծված իրավիճակը ցույց է տալիս, որ ոստիկանների մահվան դեպքերով որեւէ մեկին մեղադրանք առաջադրված չէ, ավելին՝ ինչպես նկատում ենք, նախաքննություն իրականացնող մարմինը նաեւ չի նշում, թե ՀՀ քրեական օրենսգրքի որ հատկանիշներով է հարուցված քրեական գործը։ Ամենայն հավանականության, քրեական գործ հարուցված էլ չէ մինչ այս պահը։ Թե ինչու, դժվար է ասել։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031