Հայկական ուսումնասիրությունների «Անի» կենտրոնը օրեր առաջ հրապարակել էր ղարաբաղյան կարգավորման 2011թ. Կազանի փաստաթուղթը, որը բավականին ուշագրավ նրբերանգներ է պարունակում։ Մասնավորապես, այնտեղ հստակորեն խոսվում է Ադրբեջանին ԼՂՀ 5, ապա եւս 2 տարածքներ զիջելու մասին։
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյան
– Տիկին Աճեմյան, ըստ էության, այժմ ԼՂՀ հակամարտության խնդրի շուրջ տարվող բանակցությունների սեղանին Կազանյան փաստաթուղթն է դրված, ինչը փաստում է, որ հայկական կողմը չի հրաժարվում Ադրբեջանին տարածքներ զիջել։ Դուք այս մասով ի՞նչ կասեք։
– Այդքան կրքեր բորբոքել տարածքների վերաբերյալ պետք չի, երբ իրականում մենք գիտենք, որ դա հարց է, որ ամրագրված է ԼՂՀ Սահմանադրությամբ։ Բակո Սահակյանն ինքն էլ շեշտեց, որ միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքով եւ հանրաքվեով կարող են նման հարցերը լուծվել։ Այս ակտիվ շրջանում, երբ մեր թե՛ արտաքին եւ թե՛ ներքին մարտահրավերները տասնապատկվել են, դաշտում չափազանց զգույշ պետք է լինել։ Դա հարց չէ, որը կլուծվի թաքուն կամ ընդհատակյա։ Այս օրերին ե՛ւ հարթակում կանգնած, ե՛ւ, առհասարակ, վերլուծություններ անելիս շատերին լսեցի, ովքեր հեռու են Ղարաբաղից, Ղարաբաղում ընդհանրապես չեն եղել, ընդամենը իշխանություններին հակադարձելու համար չի կարելի այդ հարցը այդքան շահարկել։
Կարդացեք նաև
– Կազանյան փաստաթղթում նշված է, որ Լեռնային Ղարաբաղին հարակից ադրբեջանական բոլոր տարածքները, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, վերադարձվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Սա նշանակում է, որ վտանգված է նաեւ հայ բնակչության բնականոն կյանքը։
– Տարիների ընթացքում եղել են մադրիդյան սկզբունքներ, Կազանյան փաստաթուղթ, հետագայում հանդիպումներ, եւ, չգիտես ինչու, հիմա կոնկրետ Կազանյան փաստաթուղթն է անընդհատ մեջբերվում կամ հղում արվում։ Ինքս համարում եմ, որ մեր երկրի ղեկավարները շատ ավելի ճկուն քաղաքականություն են վարում, եւ անհնար եմ համարում որեւէ փաստաթուղթ, որը մեր շահերին դեմ կլինի, մեր ժողովրդին կտարհանի կամ Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը կխարխլի:
Արփինե ԹՈՎՄԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Դե հա, ով ա ասում, որ թաքուն լուծվի: Ոնց արթնացանք մի օր ու իմացանք, որ ԵՏմ անդամ ենք, ըտենց էլ կարթնանք մի օր ու կիմանանք, որ Թուրքիայի ակմ Ադրբեջանի կամ միացյալ Թուրքիայի կազմում ենք, ու մեզ կբացատրեն, որ ծովից ծով երկրում ապրելը շատ լավ ա..ինչ անենք, որ թուրք ենք դարձել…