ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը դժվարությամբ, այնուամենայնիվ, համաձայնեց պատասխանել մեր հարցերին։ Թեեւ մեզ հետ զրույցի ժամանակ քանիցս շեշտեց, որ տեւական ժամանակ է՝ հեռացել է ակտիվ քաղաքականությունից, միայն հետեւում է ընթացիկ իրադարձություններին, այդ իսկ պատճառով էլ խուսափում է հաճախ հանդես գալ եւ հնչեցնել գնահատականներ։ ԱԺ նախկին փոխնախագահից հետաքրքրվեցինք, թե Հայաստանում սպառվա՞ծ են քաղաքական գործընթացներով փոփոխությունների հասնելու միջոցները։ «Ցանկալի է, որ փոփոխությունները տեղի ունենան քաղաքական գործընթացների միջոցով։ Փոփոխությունների կարելի է հասնել կա՛մ բարեփոխումների, կա՛մ հեղափոխության միջոցով»,- արձագանքեց Ալբերտ Բազեյանը։
«Այդ դեպքում ինչո՞ւ «Սասնա ծռերը» դիմեցին կտրուկ գործողությունների, իրենք չէի՞ն տեսնում Ձեր նշած բարեփոխումների ճանապարհը»,- հարցրինք Ալբերտ Բազեյանին։ «Հավանաբար ենթադրել են, որ այլ ճանապարհ չկա։ Բայց իրենք որոշակիորեն սխալ հաշվարկ են արել՝ մտածելով, թե ողջ հասարակությունն իրենց կաջակցի, դուրս կգա փողոց»,- ասաց մեր զրուցակիցը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում