Ռուսական պետական գործակալությունը՝ «Իզվեստիան», երեկ հոդված է հրապարակել, որտեղ հայտարարում է, որ 200 միլիոն դոլար վարկի չափով ռուսական սպառազինության տրամադրումն արդեն իսկ սկսվել է հայկական կողմին, ինչպես նաեւ տեղեկացրել է այն մասին, որ ՌԴ-ն նույն զենքն է մատակարարում ե՛ւ Ադրբեջանին, եւ Հայաստանին։
Այս մասին զրուցեցինք ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, որը նշեց, որ «Իզվեստիան» պետական լրատվամիջոց է եւ միգուցե իր հոդվածում, պարզապես, վկայակոչել է աղբյուրներին, այլ ոչ թե հավաստի տեղեկատվության է տիրապետում:
– Որքանո՞վ է նորմալ, որ ո՛չ ռուսական, ո՛չ հայկական կողմերը չեն բարձրաձայնել սպառազինության մատակարարման որեւէ չափի մասին, սակայն ռուսական լրատվամիջոցը հայտարարում է մեկնարկի մասին։
– Ռուսական լրատվամիջոցի՝ աղբյուրի հղում անելու նորմալ կամ ոչ նորմալ համարելը չեմ կարող ասել, ինչ վերաբերում է պաշտոնական կողմերին, ամբողջ աշխարհում այդպես է. սպառազինության մատակարարման մասին չի բարձրաձայնվում, բնական է, որ մենք էլ մատակարարման չափերի մասին չենք հայտնել ու չենք հայտնելու, թե մատակարարվել է կամ կմատակարարվի այս կամ այն զենքը։
Կարդացեք նաև
– Պարոն Հովհաննիսյան, հասարակության մեջ որոշակի անվստահություն կա սպառազինության մատակարարման վերաբերյալ, շատերն այն կարծիքին են, որ զինամթերք չի էլ տրամադրվելու հայկական կողմին։
– Հասկանում եմ ձեր ասածը, բայց աշխարհում ոչ մի տեղ չեք գտնի մի երկիր, որի հասարակության թերահավատությունը բավարարելու համար պետությունն իր անվտանգությանը վնաս հասցնի, դա այդ նույն հասարակության անվտանգությունն ապահովելու համար է։
Սեդա ՂՈԻԿԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում