Զարգացման Բանկն իր հաճախորդներին առաջարկում է նոր հարմար ծառայություն. քարտի PIN կոդի փոփոխում բանկոմատի միջոցով: Ծառայությունն անվճար է և կարող է օգտագործվել անսահմանափակ քանակով:
«Մեր քարտապանն այսուհետ հնարավորություն ունի ընտրել թվերի ցանկացած համադրություն և մի քանի րոպեում ինքնուրույն փոփոխել PIN կոդը Զարգացման Բանկի բանկոմատի միջոցով, եթե նրան դժվար է մտապահել բանկի կողմից տրամադրված գաղտնի կոդը կամ կասկածում է, որ այն հայտնի է դարձել կողմնակի անձանց»,-նշվում է հաղորդագրությունում:
PIN կոդը փոխելու համար անհրաժեշտ է մուտք գործել բանկոմատ ընթացիկ գաղտնաբառով, ընտրել «Լրացուցիչ ծառայություններ» դաշտը, այնուհետ՝ «PIN կոդի փոփոխում» և մուտքագրել ցանկացած նոր PIN կոդ, որը պետք է բաղկացած լինի 4 թվային նիշից: Հաստատումից հետո էկրանին կհայտնվի ինֆորմացիա, որ PIN կոդը փոփոխված է:
Ծառայությունը հասանելի է Երևանի, Հայաստանի բոլոր մարզերի և ԼՂՀ-ի Զարգացման Բանկի բանկոմատներում:
«Զարգացման Հայկական Բանկ»