Գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը երկամարտի 451 (210+241) կիլոգրամ արդյունքով նվաճեց Ռիո դե Ժանեյրոյում ընթացող 31-րդ ամառային օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի տիտղոսը՝ մեկ օրվա մեջ երրորդ մեդալը բերելով Հայաստանի հաշվարկին:
Գերազանց հանդես եկավ նաեւ Ռուբեն Ալեքսանյանը, որը 440 կգ-ով բավարարվեց չորրորդ տեղով: Ռուբենը իր թիմակցի նման անհաշտ կռիվ տվեց ծանրաձողի եւ մրցակիցների հետ ու կարող էր տեղ զբաղեցնել պատվո պատվանդանի 3-րդ աստիճանին, եթե կարողանար հրում վարժությունում գլխավերեւում պահել 254 կիլոգրամը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ