«Ճերմակ Արջ» մականունով հունահռոմեական ըմբիշ 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում ոսկեզօծեց Հայաստանի օլիմպիական պատվիրակության մեդալների հավաքածուն:
Հայ ըմբիշը եզրափակչում վստահ հաղթանակ տարավ կուբացի Դանիել Լուգո Կարբերայի նկատմամբ եւ Անկախ Հայաստանի պատմության մեջ 20 տարվա ընդմիջումից հետո Հայաստանի համար ոսկե մեդալ նվաճեց:
Կարդացեք նաև
Արթուրը նաեւ վրեժխնդիր եղավ իր թիմակից Միհրան Հարությունյանի հանդեպ մրցավարության խայտառակ անարդարության դիմաց: Ի դեպ, պատվանդանին Արթուր Ալեքսանյանը հագել էր ապրիլյան պատերազմում զոհված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի պատկերով շապիկ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Հ. Գ. ՀԱՕԿ լրատվության բաժինը Ռիո դե Ժանեյրոյից հաղորդում է. «31-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չեմպիոնի ոսկին նվիրում է սահմանին կանգնած այս զինվորին և ապրիլյան պատերազմում զոհված հերոսներին:
«Ինքներդ տեսաք, որ ինքս էլ արդեն ուժասպառ էի եղել: Ամենակարևորն այն է, որ գոտեմարտի ժամանակ չանջատվեցի: Ուրախ եմ, հպարտ, որ 20 տարվա դադարից հետո Հայաստանը կրկին ոսկե մեդալ է նվաճում Օլիմպիական խաղերում: Ապրիլյան պատերազմից հետո շատ էի ազդվել և դեռ այն ժամանակ ինձ համար որոշել էի, որ չեմպիոն դառնամ, ապա հագնելու եմ այս շապիկը: Այս հաղթանակը նվիրում եմ սահմանին կանգնած հայ զինվորին և պատերազմի բոլոր զոհերին: Իսկ ինչ վերաբերում է Միհրանին, ապա նա ինձ համար չեմպիոն է, նա ամբողջ աշխարհի համար է չեմպիոն, մենք այսօր պետք է ունենայինք երկու ոսկի»,-ասաց Ալեքսանյանը»:
Ապրես Արթուր: Մեր ազգին պետք են նման հաղթանակներ, իսկ դրա համար պետք է լինել աշխատասեր ու ստղծվեն անհրաժեշտ պայմաններ: Հովանավորչության պատճառով Միհրանը զրկվեց ոսկի մեդալից: Հովանավորչությունը չարիք է դարձել կյանքի բոլոր ոլորտներում ու մակարդակներում, որը խանգարում է բնականոն զարգացմանը: եկեք մեր երկրում լուծենք այդ հիմնախնդիրը, որը կնապաստի երկրի նպատակասլաց զարգացմանը: