Աշխարհի չեմպիոն, գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի՝ Սպիտակ արջի, Ռիոյում տեղի ունեցող օլիմպիական խաղերի եզրափակիչ գոտեմարտը դիտելու համար գյումրեցիներից շատերը հավաքվել են կենտրոնական Վարդանանց հրապարակում:
Բանն այն է, որ միացվել է հրապարակի մեծ էկրանը, ու գյումրեցիները իրենց չեմպիոնին երկրպագում են հրապարակից: Այնտեղ է նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ