Կամերային երաժշտության տան հարակից այգին, որը ժամանակին երեւանցիների զբոսանքի ու հանգստի սիրելի տեղն էր, այսօր վերածվել է լքված, թափթփված վայրի: Մայրաքաղաքի կենտրոնի՝ նախկինում մարդաշատ այգում, մշակութային օջախի բակում հիմա մետաղի ջարդոններ են թափված, կիսաքանդ սալիկներ, մաշված ու պոկված նստարաններ: Մանկական մի քանի ճոճանակներն էլ՝ ժանգոտած ու երեւի ճոճվելու համար էլ՝ վտանգավոր: Երեւանի քաղաքապետարանը որտեղ ասես՝ չի տեղադրում նորաոճ, «Երեւան» գրառումով թանկարժեք նստարաններ, մինչդեռ այս այգին լրիվ անտեսված է:
Մի քանի այդ նստարաններից տեղադրելուց, երեխաների զբաղմունքի համար էլ մի քանի նոր ճոճանակ ու սահարան տեղադրելուց ու տարածքը մաքրելուց հետո այգին, հաստատ, այցելուների պակաս չի ունենա: Հարակից չգործող սրճարանների հարցն էլ պետք է լուծել. թե չէ՝ սրճարանների իրար վրա լցրած աթոռները, կիսաքանդ կառույցն ու ավերակ նստարանները տպավորություն են ստեղծում, թե կարծես վերջերս տարերային աղետ է եղել:
Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ
«Առավոտ»
16.08.2016