Չկա ռուսական ծրագրերին հակակշռելու ընդունակ քաղաքական համակարգ. «Առավոտ»-ին տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց «Ջեյմսթաուն» հիմնադրամի հոդվածագիր Արմեն Գրիգորյանը` հավելելով. «Դեռեւս 2013թ. աշնանից սկսած՝ բազմիցս առիթներ են եղել նշելու, որ Եվրասիական միությանն անդամակցելու եւ Ռուսաստանից կախվածությունն էլ ավելի խորացնելու գործընթացն, ըստ էության, «անշլյուսի», աստիճանական անեքսիայի է վերածվելու:
Եվրասիական միությանն անդամակցելու գործընթացը, ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետը երկարաձգելը, վերջերս ՀՕՊ պայմանագրի վավերացումը դրա փուլերն են, եւ ԱԺ-ում Ռուսաստանի շահերով առաջնորդվող կայուն մեծամասնություն կազմող ուժերը հակակշռող գործոն չեն կարող հանդիսանալ: Գալիք ընտրությունների արդյունքում այդ ուժերի «մեծ կոալիցիայի» պլանավորված վերարտադրությունը եւ դրա դեմ ուղղված հասարակական պահանջի պակասն է հիմնական վտանգը, դրանով է Ռուսաստանին հնարավորություն տրվում իրագործել իր քաղաքականությունը` առանց Հայաստանի շահերը հաշվի առնելու»:
Թեմայի մանրամասները
«Առավոտ»
Կարդացեք նաև
16.08.2016