Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ասուլիսին հետեւեց քաղաքացիական հայցն ու քրեական գործի հարուցումը

Օգոստոս 17,2016 13:00
femida

Կենտրոն Եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Մազմանյանը որոշում է կայացրել ընդդեմ Սարգիս Հացպանյանի եւ «Առավոտ» օրաթերթի դեմ գործով վարույթը կասեցնել:

Հայցվոր Բ.Խ.-ի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը պահանջում էր իր վստահորդին «Մամա Ռոզա» ասելու համար ներողություն խնդրել, «Առավոտով», «Նյութ.ամ» լրատվական վերլուծական կենտրոնով, «Նոյյան տապան» լրատվական կենտրոնով, գործով պատասխանողներից Սարգիս Հացպանյանի կողմից արված հրապարակային հայտարարությունը հրապարակայնորեն հերքել, պարտավորեցնել նշյալ լրատվականներին հերքման տեքստն իրենց լրատվական հարթակներում տպագրելու, եւ հօգուտ Բ.Խ.-ի՝ Սարգիս Հացպանյանից բռնագանձել 3 միլիոն դրամ՝ վիրավորանքի եւ զրպարտության համար:

Հիշեցնենք, որ այդ հայտարարությունն այս տարվա փետրվարի 16-ին հրավիրված ասուլիսին ասել էր ֆրանսահայ փորձագետ Սարգիս Հացպանյանը:
Դատարանը քաղգործի վարույթը կասեցրել է, քանի որ պարզվել է, որ հունիսի 9-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Մ. Մանասյանի որոշմամբ, ինչը ըստ դատարանի` քննվող հանգամանքներն առնչություն ունեն տվյալ քաղաքացիական գործի փաստական հանգամանքների հետ:
Դատարանն արձանագրել էր, որ քննիչի տվյալ որոշումից պարզվել է, որ հունիսի 3-ին Սարգիս Հացպանյանը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն, հայտնել, որ Վանաձոր քաղաքի բնակչուհի Բ.Խ.-ն, տեւական ժամանակ բնակվելով Թուրքիայի Ստամբուլ քաղաքում, Հայաստանի Հանրապետությունից հավաքագրել եւ Թուրքիա տեղափոխելուց հետո սեռական ու աշխատանքային շահագործման է ենթարկել մի շարք կանանց, ինչպես նաեւ կատարել մի շարք հանցագործություններ:

Ի դեպ, «Նոյյան տապանում» հրավիրված ասուլիսի ժամանակ հենց այդ ամենն էլ բարձրաձայնել էր օրվա բանախոսը՝ Ս. Հացպանյանը:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ս.Հացպանյանը հուլիսի 7-ին, նաեւ հունիսի 22-ին միջնորդություններ էր ներկայացրել՝ կասեցնելու քաղգործի վարույթը, պատճառաբանելով, որ այդ տեղեկությունները լսել է Թուրքիայի իր ընկերներից, վստահելի աղբյուրներից, ու դրանք հիմնավորող ապացույցների ձեռքբերման ուղղությամբ աշխատանքները ընթացքի մեջ են, հետեւաբար, դրանք բացահայտել այս քաղաքացիական գործի շրջանակներում՝ չի կարող:

 

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

16.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031