Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփան Դանիելյան. Սերժ Սարգսյանը կասկածներ ունի, որ լուրջ խնդիրներ կլինեն ընտրությունների ժամանակ

Օգոստոս 16,2016 22:10

«Ինձ համար ամենասկզբից պարզ էր, կամ ավելի ճիշտ՝ ես կասկածներ ունեի, որ այդ համաձայնությունը չի իրականացվելու»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով «4+4+4» ձեւաչափին, ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

Նա նշեց, որ դրված էին շատ լուրջ մեխանիզմներ, որոնք ճշտելու էին իրական ընտրողների քանակը եւ նրանց տվյալները. «Դա նշանակում է, որ մի քանի հարյուր հազար ձայն մաքրվելու է, այսինքն՝ այդքան ձայն իշխանությունը կորցնելու է, որովհետեւ ըստ մամուլի տվյալների,այդ ձայները օգտագործվում են: Եվ բոլորը կհասկանան, որ Հայաստանում երեք միլիոն բնակչություն չկա: Այդ մեխանիզմները՝ մոտ 700 հազար նույնականացման քարտերի ստուգումներն են՝ ովքեր են Հայաստանում, ովքեր՝ ոչ: Նոր նույնականացման քարտերը, որոնք պետք է տրվեին, արդեն միջազգային հսկողության տակ էին լինելու, որովհետեւ նրանք Շենգենի գոտու բազայում պետք է գրանցվեին:

Երկրորդը՝ այնտեղ կար նախագրանցման մեխանիզմ դրսում մասնակիցների համար, որոնք շատ լուրջ սահմանափակում էին գործող իշխանության հնարավորությունները՝ ընտրություններում իրենց ցանկալի արդյունքը ստանալու համար: Կարծես թե այդ կասկածները իրականություն են դառնում, որովհետեւ որքանով որ ես տեղյակ եմ գործող իշխանությունը կամ ըստ երեւույթին, այն մարդը, որը վերջնական որոշումներ է իրականացնում, այսինքն՝ Սերժ Սարգսյանը, կասկածներ ունի, որ լուրջ խնդիրներ կլինեն ընտրությունների ժամանակ, եւ ըստ էության, նրանք հրաժարվում են համաձայնագրից»:

Ստեփան Դանիելյանի խոսքերով՝ պատճառաբանությունը, թե լեհական ընկերությունը չի կարող այդքան նույնականացման քարտեր պատրաստել այդ ժամանակահատվածում, ըստ իր տեղեկությունների, սուտ է. «Որքանով որ ես գիտեմ, լեհական ընկերության ներկայացուցիչը Հայաստանում է: Նրանք ասում են, որ պատրաստ են եւ կարող են դա անել, սակայն նրանց հետ ոչ ոք չի ցանկանում պայմանագիր կնքել»:

Ստեփան Դանիելյանը համարում է, որ իշխանությունը հրաժարվել է համաձայնագրից, որովհետեւ ըստ էության, ընտրություն չի լինելու. «Դրա վկայությունը Սերժ Սարգսյանի՝ մի քանի շաբաթ առաջ արված հայտարարությունն է՝ Սասնա ծռերի դեպքերի հետ կապված, որով նա խոստացավ վստահության կառավարություն ձեւավորել, իսկ Հերմինե Նաղդալյանը հայտարարեց, որ ընտրությունների արդյունքում է լինելու: Այսինքն՝ Սերժ Սարգսյանը խոստանում է մի բան, որը կախված է ընտրությունների արդյունքներից, բայց ինքն այսօր դա խոստանում է, այսինքն՝ ինքը գիտի, թե ընտրությունները ինչ արդյունք են ունենալու»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Իսկ ՀՀ քաղաքացու նույնականացման քարտը Շենգեն գոտու բազայում ինչո՞ւ պիտի գրանցվի:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031