Հիշեցնենք, որ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ-ական, «Արարատ» հեռուստաընկերության նախագահ Միհրան Հակոբյանը, որը ևս դիմել էր այս ծրագրին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ դեսպանատնից իրեն ոչ «այո», ոչ էլ «ոչ» են պատասխանել, այլ հայտնել են, որ պատասխանը կլինի սեպտեմբերին:
Նշենք նաև` տեղեկություններ կան, որ Միհրան Հակոբյանին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը չի ընտրել հատկապես նրա ֆեյսբուքյան գրառումներից մեկի հետ կապված, երբ նա Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ գրել էր. «Սատկացնելու ժամանակը»:
Մեզ հետ զրույցում, սակայն, Միհրան Հակոբյանը պնդեց, որ ԱՄՆ դեսպանատնից են դիմել նրան ծրագրին մասնակցելու համար:
Aravot.am-ը ԲՀԿ կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց` իրենք պատասխան ստացե՞լ են ԱՄՆ դեսպանատնից: Նա հայտնեց. «Այո, մեզ պատասխանել են. ԲՀԿ-ից ԱՄՆ կմեկնի ԲՀԿ ազգային փոքրամասնությունների հանձնաժողովի նախագահ Բորիս Մուրազին: Տեղյակ եմ նաև, որ ԱՄՆ կմեկնեն ԲՀԿ, ՀՅԴ, «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչներ. օրինակ`«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Ալեն Սիմոնյանը և այլք»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ