Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիկ Բախչինյան. «Սայաթ-Նովայի որոշ ստեղծագործություններում ծածկագրեր կան». (Տեսանյութ)

Օգոստոս 16,2016 21:40

Բախչինյանը պատմեց, թե ինչ ճանապարհ է անցել սայաթնովայագիտությունը, ովքեր են ուսումնասիրել մեծանուն հայ պոետի կյանքն ու ստեղծագործությունները: Գրականագետի պատմելով՝ Գեւորգ Ախվերդյանն առաջին խոշոր սայաթնովայագետն էր, նրան 1840-ականների վերջերին այցելել է թիֆլիսաբնակ բժիշկ Հովհաննես Պոնդոյանցը, որն իր մի թանկարժեք ձեռագիր էր բերել Մոզդոկից, որտեղ Սայաթ-Նովայի ժառանգներ էին գաղթել: Պոնդոյանցն այն ժամանակ չգիտեր էլ, որ Սայաթ-Նովայի ձեռագիրն է բերել, այն տալով Ախվերդյանին, ինչպես ասաց գրականագետը, մի մեծ հայտնագործություն եղավ, որի շնորհիվ Սայաթ-Նովան վերածնվեց:

«Ժողովուրդը պահպանել էր Սայաթ-Նովայի մասին հուշերը, երգերը, խաղերն արտասանում էին, բայց տպագրված ոչինչ չկար: Ախվերդյանը 1852 թվականին Մոսկվայում հրատարակեց խաղերի առաջին ժողովածուն՝ հայերեն եւ թուրքերեն բանաստեղծությունները»,-ասաց գրականագետը:

Մանրամասները՝  տեսանյութում

Բախչինյանի խոսքերով՝ Սայաթ-Նովայի անունով շատ բաներ կան՝ փողոց, կոնյակ, կրթական, մշակութային օջախներ, անգամ տիեզերքում խառնարան կա նրա անունով. Սայաթ-Նովան աշխարհի մեծագույն սիրերգու բանաստեղծներից մեկն է, եւ սա  Ախվերդյանը զգացել է:

Հայ մեծանուն պոետի կյանքի ու ստեղծագործության մասին մի շարք լուրջ մասնագետներ են զբաղվել, գրականագետները անուններ նշեց՝ Գեւորգ Ասատուր, Գարեգին Լեւոնյան, եւ, սայաթնովայագետի խոսքերով ասած՝ խենթ նվիրյալներ՝ Թումանյան, Նիկոլ Աղբալյան, Գեւորգ Բաշինջաղյան, հետո նաեւ Պարույր Սեւակ:

Նիկոլ Աղբալյանը, գրականագետի ներկայացմամբ՝ խորհրդային տարիներին արգելակված է  եղել, քանի որ դաշնակցական էր, իսկ Աղբալյանը  Սայաթ-Նովայի ստեղծագործությունների ուղն ու ծուծն է մտել, պատկերների հրաշակերտ աշխարհն է զգացել ու դրանք հրաշալի ներկայացրել:

Մանրամասները՝ տեսանյութում

Հենրիկ Բախչինյանի խոսքերով՝ Սայաթ-Նովայի ստեղծագործություններում ծածկագրեր կան՝ հայերեն եւ թուրքական ծածկագրեր են, որոնք հայկական, վրացական եւ արաբական այբուբենի թվահամարներով նշում են տաղեգրության ժամանակը, հեղինակի ծննդյան թիվը, կամ բառախաղի ձեւով սիրած կնոջ անունը: Բախչինյանն ասաց, որ շատերը Սայաթ-Նովայի բոլոր ստեղծագործություններում փորձում են ծածկագրեր գտնել, պետք չէ, ծածկագրերով ստեղծագործությունները շատ չեն:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031