Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե տենց լավ տղերք եք, եկեք պահեք հայրենիքը, ինչի՞ եք փախել մի կտոր կալբասի համար». Դավիթ Բաբայան

Օգոստոս 16,2016 20:33

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի՝ Ֆրանսիայի խորհրդարանի էլեկտրոնային թերթին տված հարցազրույցը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց սոցցանցերում եւ մամուլում՝  հատկապես մի արտահայտության հետ կապված, որ «Ադրբեջանը պետք է կարողանա հրաժարվել ղարաբաղցիների եւ հայերի հանդեպ հայատյաց քաղաքականությունից»: Սա տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց առ այն, որ Բակո Սահակյանը տարբերակում է դնում՝ ղարաբաղցի-հայ:

Այս առնչությամբ «Առավոտը» Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց՝ դա թարգմանությա՞ն սխալ է, թե՞ Բակո Սահակյանն ասել է նման բան:

Նա պատասխանեց, որ արդեն տարածել են Բակո Սահակյանի խոսքի բնօրինակը եւ բացատրեց, թե ինչ է կատարվել. «Բակո Սահակյանը եւ ընդհանրապես որեւէ նորմալ հայ չի կարող այդպիսի արտահայտություն անել: Ինձ համար տարօրինակ եւ վիրավորական է, որ մարդիկ այդպիսի բան են ասում, ո՞նց կարող է այդպիսի բան լինել ընդհանրապես»:

Դավիթ Բաբայանն ասաց, որ հայ հասարակության մեջ տհաճ երեւույթներ է նկատում, փորձում են ջլատել հայության միասնականությունը. Օրինակ, նախագահը չի օգտագործել զիջում բառը, այդ նույն հարցազրույցի մասին է խոսքը: Նա, ընդհակառակը, ասել է՝ զիջումներով չի կարող հարցը լուծվել: Վերցնում են եւ դա դնում են: Հիմա այստեղ երկու բան կա՝ եթե դա անում են Ադրբեջանն ու Թուրքիան, պետք է ծափահարել, որովհետեւ շատ նուրբ են անում, իսկ եթե դա անում են հայերը, իսկ այդպիսի մարդիկ կան, ուրեմն  դա ամենաստոր, կեղտոտ քայլն է: Դժբախտաբար, այդպիսի մարդիկ կան, եւ այդ մարդիկ կարծես թե փորձում են ասպարեզ դուրս գալ»:

Մենք ճշտեցինք՝ ասացիք անգամ զիջումների մասին չի՞ ասել, մինչդեռ կա բառացի տեքստը, որ ասել է՝ անհրաժեշտ են փոխզիջումներ՝ Դավիթ Բաբայանն արձագանքեց. «Նախագահը բացեիբաց ասել է, որ նման հակամարտությունները չեն կարող կարգավորվել զիջումների միջոցով: Իսկ ինչ վերաբերվում է փոխզիջմանը, հիմա ես չեմ հասկանում, թե ինչու են շահարկում այդ ամենը: Ի՞նչ է նշանակում փոխզիջում: Հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ երկու տարբերակով: Առաջին՝ պատերազմ, որտեղ ի՞նչ փոխզիջում, ով հաղթում է, նա հաղթում է: Մենք ուզո՞ւմ ենք պատերազմ: Այդ գոռացողերը, բղավողները, որոնք դրանով են ցույց տալիս իրենց հայրենասիրությունը, մեծ մասը՝ արտասահմաններում, ինչ-որ ձեւական ֆլեշ մոբի պես նկարվում են, դե տենց լավ տղերք եք, եկեք պահեք հայրենիքը, ինչի՞ եք փախել մի կտոր կալբասի համար ու գարեջուր խմելու համար: Եկե՛ք, վերադարձե՛ք դե»:

Թե ինչ եւ ինչպես է իրականում ասել Բակո Սահակյանը ղարաբաղցիների մասին, ինչ փոխզիջումների մասին է խոսել, ինչու է Դավիթ Բաբայանը ոմանց անվանում շիզոֆրենիկներ՝ այս ամենի մասին կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Համբարձում says:

    Էդ երեւի Երեւանում ապրող ղարաբաղցիներին է հա կանչում Բաբայանը, որ փախել են Ղարաբաղից ու պիվա ու կալբաս են ուտում իրենց կնկանց հետ ու շաաատ հաջող մոռացել են իրենց հայրենիքի մասին. Էդ մեկ, երկրորդը, ի գիտություն Բաբայանի, հայկական կողմը արդեն իսկ հաղթել է պատերազմում, այսինքն՝ ով հաղթել է՝հաղթել է իր բանաձեւը վաղուուուց կյանքի է կոչված, ինքը չի հիշում դա? ու մեր կռիվն էլ հենց դա է, որ հաղթողը չպետք է փոխզիջի, միթե սա պարզ չէ, հա մեկ էլ մի մոռացեք, ով հայրենիքը պահեց մի քանի ամիս առաջ, դուք էնպես եք վիճարկում հայրենիքի սահմանները, որ մարդ արդեն չգիտի Աղդամը, Ջեբրայիլը, Կուբաթլին մեր պապակաՆ , թե փոխզիջման ենթակա հողեր են կամ ինչպես ասում էր հայտնի մարդը՝մեր հայրենիքը չէ Աղդամը, հետաքրքիր է բա ումն է?

  2. Delea says:

    Սովորեք հրաժեշտ տալ այնտեղ որտեղ սկսեցիք խաբել ժողովրին:
    Այդ նույն տղերքը որ ժամանակին հաշվի չառնելով ոչ մի բան թողնելով տուն ու տեղ հավատալով ազատ Հայաստան ունենալու, դուրս եկան պայքարի պաշտպանելով Արցախի ժողովրդին որ թուրքը ձեռք չտա ձեր քամակներին:
    Հաղթանակից հետո նույնիսկ Թալիշի մի ջոկատի հրամանատար «Գնդակը բերանով բռնող հրամանատարը»վիրաորվելով ոտքից տեր չկանգնեցիք որ հիմա ապրում է Կրասնադարում:
    1995 թ.-ին էլ ընտանիքով տեղափոխվել են Կրասնոդար, որտեղ ունեն կահույքի փոքր արտադրամաս: Ասում է՝ մեկ է, հոգով-սրտով Հայաստանում է: «Երբ խաղաղություն է լինում պատերազմից հետո, էդ ժամանակ սկսում է պայքար խաղաղ բնակչության և էդ կռվող տղաների միջև: Եկան ոչ արժանի մարդիկ, որոնք հանրապետությունում քեզ տեսնելիս փախնում էին, որովհետև մտածում էին, թե բռնելու տանելու ենք կռիվ: Հետո էդ մարդիկ դարձան սեփականատերեր, պաշտոններ ունեցան»,- նշում է ազատամարտիկը, ով մինչ օրս շարունակում է բուժվել: Առողջությունը, նկատում է նա, թողել է պատերազմի դաշտում, դժվար է քայլում: Երևան գալն էլ պայմանավորված է առողջական խնդիրներով: «Գնդակը բերանով բռնող հրամանատարը» նույնիսկ չունի պատերազմի մասնակցության վկայական: Իսկ պատերազմը հեռվից նայածներն այսօր ունեն ոչ միայն թղթեր պատերազմի մասնակցության մասին, այլև հարստություն՝ խարսխված կռված տղերքի կորցրած առողջության վրա:
    Այդ նույն թուրքի ձեռից փրկվածները եկան Երեվան մեր ժողովրդի վստահությամբ, իսկ սրանք սկսեցին կոտորել Հայաստանի Հայերին ավելի վատ ձեվով, մինչեվ ստիպելով հեռանան հյրենիքից որ էս մի կտոր կալբասը դուք ուտեք:Նույնիսկ չխնայեցիք Արցախի նվիրյալներին:
    Ամեն ինչ ունի ավարտ…ժամանակը…համբերությունը…անթիվ խոստումները..պատերազմը…սերը և ի վերջո կյանքը…այնպես որ սովորեք հրաժեշտ տալ այնտեղ որտեղ սկեցիք խաբել ժողովրին:
    Ամեն ինչից կարող էք փաղչել,բացի Աստծու դատաստանից:Ինչ ձեվով դուք էք պատժում հաղթանակած Հայ ժողովրդին, ավելի վատին դուք սպասեք:

  3. Տիգրան says:

    Սարով-քոլով քցեց Բաբայանը ու ըտենց էլ չասեց, թե որտեղից ա հայտնվել ղարաբաղցի ու հայ ձեւակերպումը: Բայց անկախ նրանից, թե ով ինչ ա ասել, իմ համար սենց ա, որ եթե ՀՀ-ց զատ կա ինչ-որ ԼՂՀ, ապա իրա բնակիչները ինձ համար հայեր ՉԵՆ, իրանք ղարաբաղցի են, կամ լեռնային ղարաբաղցի: Չեմ ասում հայերը լավն են, կամ ղարաբաղցիք վատը: Իրանք տարբեր են: Ուզո՞ւմ եք նույնը լինեն, ուրեմն պիտի ապրեն միասնական երկրում՝ ՀՀ-ում: Դրանից դուրս ցանկացած ձեւաչափ ինձ համար ծնում է 2 տարբեր ազգ հասկացություն: Իմ աշխարհընկալմամբ 1 ազգը չի կարող ձեւավորել 1-ից ավելի պետական միավորում: Ուրեմն ինչ-որ բան կա նրանց տարանջատող եւ այդ բանն այնքան ուժեղ է, որ չի թողնում, որ այդ ազգը միավորվի 1 պետության մեջ:

    • anita says:

      այո, կա ինչ-որ բան, որ թույլ չի տալիս հայ ազգի միավորումը. այդ ինչ-որ բանը կարող է լինել հրեական կապիտալ, կամ միջազգային բանկային համակարգ՝ այն ինչ տարիներ շարունակ նպատակաուղղված է հայերի բնաջնջմանը. իսկ թե ինչով է պայմանավորված, իրենք գիտեն.

  4. պարոն Բաբայան ծանր տեղդ մի թեթեւացրու եւ մի ուրացիր Սփյուռքի արածները:Քո նմանները կարող են խայտառակել (չուզենալով)Արցախն ու Հայաստանը:Ես ընդունում եմ,որ կան ու կլինեն պատվիրված զրպարտիչներ,սակայն նրանք իշխանական զըռռռռռռռռռռռռռռռ ոստիկանության արածի դիմաց ոչինչ են:Ձերոնց ասեք,թող ժողվրդին չկատաղեցնեն,այլապես բոլորիդ մեծ կտորը ականջը պիտի մնա:Կեցցե Արցախն ու Մայր Հայաստանը:Կեցցե միացյալ Հայաստանը,որից այդքան վախենում է իշխանությունը(միացյալից):

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031