Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դանիել Իոաննիսյան. «4+4+4»-ի համաձայնությունը, ըստ ամենայնի, տապալվում է

Օգոստոս 16,2016 19:30

«Օրենսգրքում գրված է՝ կա՛մ մինչեւ սեպտեմբերի 1-ը այդ միջոցները հայթայթում են, եւ ԿԸՀ-ն որոշում է կայացնում այդ ընթացակարգերի վերաբերյալ, եթե ոչ ապա՝ ոչ»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ընտրական օրենսգրքի վերահսկողական մեխանիզմների տեղադրմանը, ասաց «Իրազեկ քաղաքացիներ» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Նա նշեց, որ թեեւ միջոցները հայթայթվել են, սակայն կան տեխնիկական խնդիրներ ամբողջ բնակչությանը նույնականացման քարտեր բաժանելու հետ. «Ըստ էության, այն լեհական կազմակերպության վրա հղում տալով, որը որ Հայաստանում նույնականացման քարտերն է տպում, իշխանություններն ասում են, որ դա տեխնիկապես անհնար է, այսինքն՝ ֆիզիկապես չեն հասցնի: Հիմա մենք կարող ենք հավատալ իշխանությունների այդ հայտարարությանը, մենք նաեւ կարող ենք ունենալ մեր տեսակետը իրական մոտիվների մասին: Բայց ըստ էության, գրեթե արդեն փաստ է, որ մինչեւ սեպտեմբերի 1-ը ԿԸՀ-ն նման որոշում  չի կայացնի եւ այս փոփոխությունները ուժի մեջ չեն մտնի»:

Դանիել Իոաննիսյանը ընդգծեց, որ քաղաքացիական հասարակությունը չի ստորագրել «4+4+4»-ի համաձայնությունը եւ իր դիրքորոշումն է հայտնել դրա վերաբերյալ եւ չի ստորագրել. «Այդ համաձայնությունը, ըստ ամենայնի, տապալվում է»:

Անդրադառնալով կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին՝ Դանիել Իոաննիսյանը ասաց, որ դրանք, այնուամենայնիվ, փոփոխություններ կրելու են, բայց ընտրատեղամասերում տեսախցիկներ չեն տեղադրվի, 10 մատով ընտրողների նույնականացման մեխանիզմները չեն լինելու, որն իր կարծիքով կարող էր իրապես դրական փոփոխությունի բերել. «Այս պահին իշխանությունները, միգուցե կառաջարկեն այլ  լուծումներ, բայց այն հաղորդագրությունները, որոնք քաղաքացիական հասարակությունը ստանում է իշխանությունից, դեռեւս մեծ հույսեր չեն տալիս»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031