Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, թե նոյեմբերի 8-ին կայանալիք ԱՄՆ նախագահի ընտրություններին որպես դիտորդ ՀՀ երիտասարդ քաղաքական գործիչների խմբում է ներգրավված եղել նաև Միհրան Հակոբյանը, սակայն վերջնական ցուցակում նրա անունը բացակայում է։
Ըստ «Հրապարակի»` ԱՄՆ դեսպանատան աղբյուրների` Միհրան Հակոբյանի թեկնածությունը մերժելու համար հիմք է հանդիսացել ՀՀ-ում տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանակ նրա պահվածքը, մասնավորապես ֆեյսբուքյան գրառումները եւ հատկապես հուլիսի 27-ին կատարած նրա համառոտ գրառումը. «Սատկացնելու ժամանակը»։
Մեզ հետ զրույցում Միհրան Հակոբյանը տեղեկացրեց, որ նշված ծրագրին մասնակցելու հրավերը եղել է ԱՄՆ դեսպանատան կողմից: Այնուհետև հավելեց. «Իսկ թե անցել եմ ծրագիրը, թե` ոչ ես տեղյակ չեմ: ԱՄՆ դեսպանատնից էլ ինձ տեղեկացրել են, որ արդյունքների մասին կասեն սեպտեմբերին»:
Ուստի Միհրան Հակոբյանն այդ հարցերով հորդորեց դիմել ՀՀ ԱՄՆ դեսպանատուն և ևս մեկ անգամ շեշտեց. «Ինձ որևէ մեկը ոչ ասել է «այո», ոչ ասել է «ոչ»:
Կարդացեք նաև
Aravot.am-ը պարզաբանման համար դիմել է նաև ԱՄՆ դեսպանատուն: Պատասխանի դեպքում կհրապարակենք այն ևս:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ