Այսօր Օլիմպիական խաղերում պայքարն են սկսել հունահռոմեական ըմբշամարտի 66 եւ 98 քաշայինները: Հայաստանը ներկայացնող Միհրան Հարությունյանն ու Արթուր Ալեքսանյանն իրենց գոտեմարտերն սկսեցին 1/8 եզրափակչից ու հաղթանակ տարան:
Միհրանից ընդամենը 1:25 րոպե պահանջվեց եգիպտացի Ադհամ Ահմեդ Սալեհ Կանքին բացահայտ առավելությամբ հաղթելու համար: Արթուրի գոտեմարտը իտալացի Դայգորո Տիմոնցինիի հետ ընթացավ երկու ռաունդում էլ ու գյումրեցին 5-2 հաշվով պարտության մատնեց մրցակցին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Տիմոնցինի չէ, այլ Տիմոնչինի: