Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարն ընդունել է անբավարար ստացած ուսանողներին

Օգոստոս 16,2016 17:55

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության բաժնի մագիստրատուրայի պետական ավարտական քննություններից անբավարար ստացած ուսանողների ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցում էին նաև Ազգային Ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Լյովա Խաչատրյանը: Հանդիպման ընթացքում պետական ավարտական քննությունների արդյունքներից բողոքող ուսանողները տեղեկացրել են, որ իրենց կուրսի 400 ուսանողից մոտավորապես 150-ն անբավարար գնահատականներ է ստացել:

Նախարարին դիմած ուսանողները, ներկայացնելով իրենց պահանջները, խնդրել են աջակցել պետական ավարտական քննության արդյունքները վերանայելու և կրկին քննություն նշանակվելու հարցում: Նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման կարգը, որով սահմանափակում է պետական ավարտական քննության վերահանձնումը, միաժամանակ մտահոգություն հայտնելով անբավարար գնահատականներ ստացած ուսանողների տոկոսային հարաբերության վերաբերյալ` ընդգծել է առաջիկայում խնդրի լուծման իրավական հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը: Այս խնդիրը կարգավորելու նպատակով ուսանողներից շատերը դեռևս հուլիսին դիմել են “Բարգավաճ Հայաստան” կուսակցությանը` ակնկալելով կուսակցության աջակցությունը:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031