Լրահոս
Օրվա լրահոսը

16-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար

Օգոստոս 16,2016 17:23

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող անչափահաս աղջիկը հայտնաբերվել է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար:

Նախնական քննության տվյալներով՝ 2016 թվականի հուլիսի 15-ին` ժամը 23:00-ի սահմաններում, Հին Երևանցու փողոցում Երևան քաղաքի երկու բնակիչներ՝ քույր և եղբայր, չենթարկվելով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ոստիկանների` ապօրինի ավտոկայանատեղի կազմակերպելը դադարեցնելու և ոստիկանության բաժին ներկայանալու օրինական պահանջին, վիճաբանել են վերջիններիս հետ, որի ժամանակ եղբայրը՝ ծնված 1998թ., հրաժարվել է ներկայանալ ոստիկանության բաժին: Երբ ոստիկանները փորձել են վերջինիս բերման ենթարկել, նրա անչափահաս քույրը՝ ծնված 2000թ., ձեռքին եղած մետաղյա առարկայով հարվածել է ոստիկանության սերժանտ Ա.Հակոբյանի գլխին և հայհոյել ոստիկանության ծառայողներին:

2016թ. օգոստոսի 5-ին քննիչը որոշում է կայացրել՝ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Քրեական գործով ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում 2016թ. օգոստոսի 11-ին Երևանի անչափահաս բնակչուհին հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը: Վերջինիս մայրը ճանաչվել է անչափահասի օրինական ներկայացուցիչ:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031