Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք» խուլերի թատրոն-ստուդիան մնջախաղի փառատոնին ոսկե մեդալի է արժանացել

Օգոստոս 16,2016 17:10

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 10-15-ը Ծաղկաձորում անցկացված Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 5-րդ փառատոնին մասնակցել է նաև Արարատյան Հայրապետական թեմի «Մենք» խուլերի մնջախաղի թատրոն-ստուդիան` «Հոսանքին հակառակ» ներկայացմամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից: «Ներկայացման հիմքում անհատի բախումն է հասարակության հետ։ Անհատը կարողանում է դիմակայել չարին և չհանձնվել՝ հավատալով բարությանը, ազնվությանն ու արդարությանը։ Եվ հենց սիրո ու հավատի շնորհիվ է, որ արթնանում է ամբոխի կարծրացած հոգին։ Մեր նպատակն էր աշխատել պրոֆեսիոնալ դերասանների նման և խուլերը լիովին կատարեցին իրենց առաջ դրված խնդիրը»,-նշել է խմբի գեղարվեստական ղեկավար Իննա Հախնազարյանը։

15 հոգուց բաղկացած խումբը ստեղծվել է 2012 թ.-ին, սակայն պրոֆեսիոնալ մնջախաղով սկսել են զբաղվել 2014 թվականից՝ համագործակցելով Հայաստանի Մնջախաղի պետական թատրոնի հետ:

Փառատոնի մեկնարկը տրվել է Ծաղկաձորի քաղաքային հրապարակում, որին մասնակցել են ԻԻՀ, Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Սերբիայի և Հարավային Աֆրիկայի խմբերը:

Խումբը ստացել ոսկե մեդալ և սերտիֆիկատ Լ. Ենգիբարյանի անվան միջազգային հինգերորդ փառատոնին մասնակցելու համար։ Մոտ ապագայում պլանավորվում է նաև համատեղ ներկայացումներ ունենալ Ստեփանակերտի և Վրաստանի խուլերի թատերական խմբերի հետ։

«Բարին քեզ հետ է ապրի՛ր և պայքարի՛ր։ Մենք նաև այս միտքն էինք ցանկանում հասցնել հանդիսատեսին, որն իմ կարծիքով լիովին տեղ հասավ»,-հավելել է խմբի գեղարվեստական ղեկավարը։

 

 

qahana.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031