Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բուլղարահայոց թեմում կատարվեց Աստվածածնի Վերափոխման տոնը

Օգոստոս 16,2016 16:47

Ս.թ. օգոստոսի 14-ին Բուլղարահայոց թեմում մեծ շուքով կատարվեց Աստվածածնի Վերափոխման տոնը: Տոնն ուղեկցվեց Սուրբ Պատարագով և Խաղողօրհնեքի արարողությամբ:

Բուլղարիայում գործող եկեղեցիներից երեքի` Առաջնորդանիստ Սոֆիայի, Ռուսեի և Շումենի համար օրը կրկնակի տոնական էր, քանի որ այն հավասարապես նաև Սուրբի անունը կրող եկեղեցիների ուխտի օրն էր: Բուլղարահայոց թեմում , ընդհանրապես, Աստվածածնի վերափոխման տոնը տեղի է ունենում առանձնակի հանդիսավորությամբ` նախապատրաստությամբ, բազմամարդ ուխտավորներով և մատաղօրհնեքով:

4

Սոֆիայի Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց Բուլղարահայոց թեմի հոգեշնորհ առաջնորդ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը: Իր քարոզում Առաջնորդ հայրը խոսեց տոնի խորհրդի մասին, շնորհավորեց ներկա հավատավոր հայորդիներին Սուրբ Վերափոխման տոնի և եկեղեցու ուխտի օրվա առիթով մասնավորապես նշելով. « Տիրոջ Սուրբ Ծննդյան առիթով տրված ավետիսին Աստվածածինը մնաց հավատարիմ,- Ահավասիկ ես մնում եմ Տիրոջ աղախինը,- և այս հավատարմությունը շարունակական եղավ ողջ կյանքի համար: Եվ այս հավատարմությունը օրինակ եղավ և օրինակ է‘ մեր մայրերի ու քույրերի համար, որովհետև մենք սպասում ենք նրանցից աշխարհի և մա‘նավանդ մեր ժողովրդի համար նոր փրկիչներ: Ովքեր պիտի լինեն Աստծո հետ հանդիպելու մեր երաշխավորները, եթե ոչ դուք, սիրելի‘ մայրեր-քույրեր: … Որտեղից էլ և ումից մենք կարող ենք ակնկալել օրինակ և սկզբունք, եթե ոչ Սուրբ Տիրամորից …»:

5

Սուրբ Պատարագի ավարտին կատարվեց Խաղողօրհնեք, որից հետո օրհնված ողկույզներն ու մատաղը բաժանվեցին հավատացյալներին:

8 7

 

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031