ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 օգոստոսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես գրում է գործակալությունը, օգոստոսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանն իսկապես ցանկանում են ելք գտնել ղարաբաղյան ճգնաժամից: Նրա խոսքով՝ նպատակը լուծում գտնելն է, որը կմշակեին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, և կողմերն իրենց պարտված չէին զգա, իսկ «Ռուսաստանը, ինչպես և Մինսկի խմբի որոշ այլ երկրներ, կկարողանային հանդես գալ որպես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երաշխավոր»:
«Մենք ողջունում ենք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման ձեռքբերմանն ուղղված ջանքերում»,- ասել է Ուորլիքը:
Նյութի մանրամասները կարդացեք Artsakhpress.am–ի կայքում