Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովո՛ւրդ, մենք դարձել ենք շատ դյուրագրգիռ, շատ անվստահ, ինչը շատ վատ է». Արծրուն Հովհաննիսյան

Օգոստոս 16,2016 15:55

Վերջին շրջանում պարբերաբար ռազմական մեքենաներ են վթարի ենթարկվում:

Օրերս էլ զորամասերից մեկի «ԳԱԶ 33081» մակնիշի ավտոմեքենան էր դուրս եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ վթարի ենթարկվել, որի հետեւանքով մահացել էր մեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Սաֆարյանը։

Սոցցանցերում այս առնչությամբ քննարկումներ են, թե ՊՆ ավտոպա՞րկն էլ է 80-ականների, անընդհատ մեքենաները փչացած ճանապարհին կանգնում են, վթարի են ենթարկվում, թե՞ վարորդները պատշաճ պատրաստություն չունեն:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չհամաձայնեց, որ վթարները պարբերական բնույթ ունեն. «Այնքան էլ պարբերաբար չի, ձեզ համար է դա պարբերաբար: Վթարներ շատ չեն լինում: Ժողովուրդ ջան, շատ լինել ու չլինելը մեր տեսակետով չի, որ ասենք շատ է լինում, թե չէ: Զորքերի շարժն է շատացել բնականաբար, 3 տարի առաջվա հետ համեմատ 3 անգամ ավելի շատ շարժեր են սկսվել, նաեւ դրանից է»:

Մեր դիտարկմանը, որ անհանգստություն կա, որ մեր մեքենաներն են անսարք՝ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Պատերազմից հետո, ներողություն, որ ասում եմ այսպիսի բան, բայց անհանգստություններ, գնահատականներ կան, որ արդեն էլ տեղ չկա այդ սիրողական եւ զգացական գնահատականներին: Հերիք է, էլի, թողեք մասնագիտորեն հարցերին նայենք: Բանակում եղած տեխնիկական վթարները իրականում 3 անգամ ավելի քիչ են, քան միջինացված վթարները այլ տեղերում, ընդ որում, նպաստող հանգամանքներ շատ կան՝ նաեւ մեր վատ ճանապարհները, պատերազմի հանգամանքը եւ այլն: Դեռ քննություն պիտի նախ լինի, որ հասկանանք: Վերջին վթարը, ըստ իմ նախնական տեղեկությունների, տեխնիկական չի: Այնպես որ, մեր զգացական գնահատականներից արեք զերծ մնանք: Ժողովուրդ, մենք դարձել ենք շատ դյուրագրգիռ, շատ անվստահ, ինչը շատ վատ է: Հավատացե՛ք, զինվորին, որին շատ դեպքերում սիրում են առանձնացնել, թե՛ սպաներին, երկուսն էլ մեզ համար նույն կատեգորիան են, զինծառայողներ են: Տեսեք, նույն մեքենայի մեջ ե՛ւ սպա է եղել, ե՛ւ զինվոր, թողեք մասնագիտորեն իրենք իրենց խնդիրը կատարեն: Փառք Աստծո, իրենք իրենց խնդիրը շատ լավ կատարում են: Թերացումներ լինում են՝ թերացումների համար պատասխանատվություն են կրում մարդիկ»:

Մենք նաեւ հետաքրքրվեցինք ՝ռուսական վարկով ձեռք բերված զենքից նորություններ կա՞ն, դրանք դեռ չե՞ն հասել: Նա պատասխանեց. «Ինչ ասել ենք, դրանից ավելի չենք կարող ոչինչ ասել: Գործընթացը մշտական իրականացման փուլում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մայկ says:

    Արծրուն Հովաննիսյան Աստված մի արսցե,բայց երբ որ քո երեխայի գլխից մազ պակասեց նոր մեկնաբանի վթարների շատ ու քիչ լինելը,եղա՞վ…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031