Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության նախարարն արժևորում է մարդկային որակյալ կապիտալի զարգացումը

Օգոստոս 16,2016 15:35
levon mkrtchyan

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ներկա է գտնվել  Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնի կողմից կազմակերպած “Էլեկտրամագնիսական դաշտերի կենսաբանական ազդեցության մեխանիզմներին նվիրված 9-րդ միջազգային գիտաժողով”-ին: “Շատ կարևորում եմ այս գիտաժողովի անցկացումը Հայաստանում, քանի որ փոքր երկրները, ինչպիսին մերն է, խնդիրներով և ոչ հարուստ բնական ռեսուրսներով, աշխարհում իր տեղը հաստատելու համար այլ տարբերակ չունի, բացի մարդկային որակյալ կապիտալի արժևորումից ու զարգացումից:

Հայաստանում նման թեմայով, խորությամբ և սոցիալական ուղղվածությամբ գիտաժողովի անցկացումն արդեն հաջողություն է: Հատկապես կարևորում եմ գիտաժողովի սոցիալական պատասխանատվության պահը, քանի որ այսօր աշխարհում գիտության խնդիրը և մեր բոլորի պարտքն է պահպանել այն ինչ ունենք` բնությունը, հասարակությունը, մարդկային ռեսուրսները, որպեսզի ավելի հարմարավետ դարձնենք մեր կյանքը”,- գիտաժողովի բացմանը նշել է նախարար Լևոն Մկրտչյանը: Անդրադառնալով գիտաժողովը Գառնիում անցկացնելու փաստին` նախարարն ընդգծել է.”Այս վայրը էներգետիկ իմաստով շատ կարևոր է մեր ժողովրդի համար, այստեղ կա նախաքրիստոնեական հատված, այստեղ է գտնվում մեր քրիստոնեական խոշոր հուշարձաններից մեկը, ինչպես նաև խորհրդային ժամանակների մեր գիտական խոշոր կենտրոններից մեկը` Գրիգոր Գուրզադյանի կենտրոնը. սա երևի մեր ժողովրդի նաև ապագայի խորհրդանիշն է, մենք պետք է կարողանանք մեր ժողովրդի անցյալը, ներկան և ապագան միավորենք քաղաքակրթական արժեքներում”:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանն իր զեկույցում անդրադարձել է գիտատեխնիկական առաջընթացի հետևանքով մարդկության առջև ծառացած կարևոր խնդիրներից մեկին՝ էլեկտրամագնիսական ալիքների կենսաբանական ազդեցության պարզաբանմանը, ինչպես նաև մարդու առողջության համար անվտանգ պայմանների ապահովման հիմնախնդիրներին:

2014 թվականին Բուլղարիայում կայացած 8-րդ գիտաժողովի կազմկոմիտեն, հաշվի առնելով այն փաստը, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնը համարվում է միջազգային հեղինակություն ունեցող գիտական կենտրոն, որոշել էր հերթական 9-րդ գիտաժողովը կազմակերպել Հայաստանում: Գիտաժողովը կազմակերպվել էր Նեյրոքիմիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ: Հաշվի առնելով այն, որ այդ գիտաժողովի մասնակցության հայտ էին ներկայացրել 13 երկրների առաջատար գիտնականներ՝ կենսագիտության ամբիոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության /Ֆրանսիա/ և ՀՀ ԿԳ նախարարության հետ նախնական պայմանավորվածության համաձայն, նշված գիտաժողովի շրջանակներում կազմակերպել էր հատուկ նիստ նվիրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի “UNITWIN” ծրագրով բժշկակենսաբանության բնագավառում (կենսաֆիզիկա և միջավայրի անվտանգություն) հետբուհական (գիտաուսումնական) միջազգային ցանցի ստեղծմանը:

 

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031