Քաղաքային տնտեսության այս կամ այն բնագավառի վերաբերյալ առաջացած հարցերին պատասխանելու նպատակով կազմակերպված է քաղաքացիների ընդունելություն: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից քաղաքացիների ընդունելության ժամանակացույցի համաձայն օգոստոսի 17-ին` ժամը 14-ից քաղաքացիների հարցերին կպատասխանեն աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության, իսկ ժամը 16:00-ից` տրանսպորտի վարչության մասնագետները:
Հիշեցնենք, որ ըստ ոլորտների, քաղաքացիների ընդունելությունները Երևանի քաղաքապետարանի Արգիշտի 1 հասցեում գտնվող վարչական շենքում տեղի են ունենում յուրաքանչյուր աշխատանքային օր:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան