Այսօր՝ օգոստոսի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Իջևանի բժշկական կենտրոնի հերթապահ խումբը ոստիկանության Իջևանի բաժին ահազանգել է, որ կանչով մեկնել է Իջևան քաղաքի Գևորի հուշաղբյուրի մոտ, որտեղ ճանապարհին հայտնաբերել են հրազենային վնասվածքով տղամարդու դի։
Ոստիկանությունն ու քննիչները պարզել են, որ մահացածը Իջևան քաղաքի Թավրիզյան 60 տան բնակիչ, 50-ամյա Վաչագան Ակինյանն էր։
Ֆոտոլրագրողը հայտնում է՝ մինչ դատաբժիշկը կզններ դին, Տավուշի մարզային ոստիկանության ծառայողները Իջևանի ոստիկանության իրենց գործընկերների հետ պարզել են, որ Վ. Ակինյանին սպանել է նրա փեսան՝ Իջևանի բնակիչ, 29-ամյա Արթուր Շահինյանը։
Նյութի մանրամասները կարդացեք shamshyan.com -ի կայքում