Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերի մրցումային հերթական օրը մեկնարկի դուրս կգան Հայաստանի հավաքականի 5 մարզիկներ:
Բրազիլական ժամանակով` 10:00-ից պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշներ Միհրան Հարությունյանն ու Արթուր Ալեքսանյանը: Նրանց մրցակիցները կլինեն համապատասխանաբար՝ եգիպտացի Ահմեդ Սալեհ Քահքը և իտալացի Տիմոնչինի Դայգորոն:
19:00-ից կմեկնարկեն գերծանր քաշայիններ Գոռ Մինասյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:
21:05-ից էլ կմեկնարկի Հայաստանի հավաքականի վերջին աթլետ, հեռացատկորդ Ամալիյա Շարոյանը:
Կարդացեք նաև
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
ՀԱՕԿ լրատվության բաժին