Աթլետիկայի` Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Լիլիթ Հարությունյանը մասնակցեց Օլիմպիական խաղերի` կանանց 400 մետր արգելավազքին:
Հարությունյանը ընդգրկված էր 3-րդ ենթախմբում: Նա տարածությունը հաղթահարեց 1 րոպե 03 վայրկյանում և չանցավ որակավորման փուլի արգելքը: Հարությունյանը 48 մասնակցից 48-րդ տեղում է:
Օրվա առաջին կեսին եռացատկորդ Լևոն Աղասյանը, վազորդներ Գայանե Չիլոյանը և Դիանա Խուբեսերյանը ևս չէին հաղթահարել որակավորման փուլի արգելքը:
Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա
Կարդացեք նաև
ՀԱՕԿ լրատվության բաժին