Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների աշխատակիցները կանցնեն առողջական վիճակի պարտադիր զննություն

Օգոստոս 16,2016 12:58

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում խնամվող երեխաների խնամքի, կյանքի որակի բարելավման նպատակով, կենտրոնների աշխատակիցները, ՀՀ կառավարության 11.08.2016թ. նիստում ընդունված որոշման համաձայն, կանցնեն առողջական վիճակի պարտադիր զննություն:

Պարտադիր զննությունը նշված հաստատություններում կկանխարգելի խնամվող երեխաների՝ տարբեր հիվանդություններով վարակվելու ռիսկը:

Տեղեկացնենք, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր և հատուկ (մասնագիտացված) տիպի հաստատությունների աշխատակիցները, ովքեր անմիջականորեն երեխաների խնամք ու սպասարկում են իրականացնում, արդեն իսկ անցնում են առողջական վիճակի պարտադիր զննություն, իսկ, այսուհետ, նման զննությունը պարտադիր կդառնա նաև երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների աշխատակիցների համար:

 

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031